USD
EUR
RUB

Ստամբուլյան կոնվենցիայի փաստաթղթում հակասությունների, սխալների և թյուր մեկնաբանությունների մասին

 

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (կարճ՝ Ստամբուլյան կոնվենցիա) - փաստաթղթում հակասությունների, սխալների և թյուր մեկնաբանությունների մասին

Փաստաթուղթը կանանց հանդեպ բռնության կանխարգելման և օգնության տրամադրման լավ նպատակով հանդերձ ունի հեղհեղուկ ձևակերպումներ, դրանց միջոցով այլ հասկացություններ ներմուծելու միտումներ, պատմության կամ պատմական շրջանների ու փուլերի կամայական մեկնաբանություններ, արմատական ֆեմինիստական կամ էկոֆեմինիզմի միակողմանի հասկացությունների ներառում:

Նախաբան

Վերհիշելով … Հ-CM/Rec(2010)10 Հանձնարարականը՝ գենդերային հավասարության չափորոշիչների և մեխանիզմների մասին, - «գենդեր» բառը տարբեր գործածումներ ունի սույն փաստաթղթում, բայց այդպես էլ հստակորեն չի տրված դրա ստույգ սահմանումը, այլ այն երբեմն կիրառվում է վերացականորեն, երբեմն՝ որպես «սեռական» բառի հոմանիշ: Սովորաբար «սեռ» բառն օգտագործվում է կենսաբանական իմաստով, իսկ «գենդերը»՝ մի հասարակության ու մշակույթի մեջ ընկալելի համարվող որոշակի սեռին պատկանելու մարդու նախընտրության նշումով, որով այստեղ հեռահար նպատակ ու նաև հետագայում պարտադրանք է նկատվում փաստաթղթով հանձնառություն ստանձնած երկրների կամ ժողովուրդների նկատմամբ:

Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերը; -առարկություններ են եղել այստեղ ընտանիքի առանձին շեշտադրման դեմ՝ այն նշումով, որ բռնության առնչությամբ դատապարտող օրենքներ կան, անհրաժեշտություն չկա ընտանիքն առանձնացնելու, ինչը կարող է այլ քողարկված նպատակներ ունենալ և այդ միտումով օգտագործվել: /նույնը նաև Նախաբանի այլ հատվածում - որն ազատ կլինի կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից/,

Գիտակցելով, որ կանանց և տղամարդկանց միջև փաստական և իրավաբանական հավասարությունը վճռորոշ գործոն է հանդիսանում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու գործում; - ի՞նչ է հասկացվում «փաստական հավասարություն» ասելով: Կինը և տղամարդը տարբեր դերակատարումներ ունեն սերնդագործության, ընտանեկան կյանքի մեջ: Քրիստոնեական տեսակետից տղամարդու և կնոջ միջև հավասարությունը շեշտելը՝ տարբերությունների վերացումով կամ դրանց միտումնավոր բացառումով, անընդունելի է:

Դա լավագույնս շեշտվում է հատկապես Ռուս Օրթոդոքս Եկեղեցու հեղինակ Ալեքսանդր Շմեմանի ձևակերպմամբ. «Հավասարությունը հաստատվում է որպես տարբերությունների անպիտանություն: Հավասարության սկզբունքին քրիստոնեությունը հակադրում է սերը, որի էությունը համեմատության բացակայության մեջ է: Աշխարհում չկա և չի կարող լինել հավասարություն, քանի որ աշխարհն ստեղծված է սիրով և ոչ թե սկզբունքներով: Աշխարհը կարիք ունի սիրո և ոչ թե հավասարության: Հենց սիրո մեջ է արմատավորված մարդու երկվությունը` որպես տղամարդու և կնոջ: Դա սխալ չէ, որը մարդկությունը կարող է ուղղել հավասարությամբ, և կամ թերություն, պատահականություն չէ, այլ կյանքի էության առաջին և գոյաբանական արտահայտությունը: Սա նշանակում է, որ ոչ մի հավասարություն չկա, այլ կա գոյաբանական տարբերություն, որ հնարավոր է դարձնում սերը, այսինքն` միավորությունը և ոչ թե հավասարությունը: Հավասարությունը միշտ ենթադրում է հավասարների բազմակիություն` երբեք միավորություն չդարձող, մինչդեռ տարբերությունը բերում է միավորություն, որում տարբերությունը չի ոչնչանում, այլ դառնում է միություն, կյանք, ստեղծագործություն»:

(Շարունակելի)

Ադամ քահանա Մանուկյան

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan