Մահացել է կինոգետ Անրի Վարդանովը

Մահացել է կինոգետ Անրի Վարդանովը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: 89 տարեկանում մահացել է կինոարվեստի հետազոտությունների հեղինակ, կինոգետ Անրի Վարդանովը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«2019 թվականի մայիսի 30-ին հիվանդությունից հետո մահացել է գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կինոգետ, հեռուստատեսային քննադատ Անրի Սուրենի Վարդանովը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անրի Վարդանովը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: Դասախոսել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում