USD
EUR
RUB

Մատթեոս Զարիֆյան. Բանաստեղծություններ

 

Երջանկություն

Ես այսօր
Ճառագա՜յթ մ’եմ բոսոր․․․

Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՛ն լույս ունիմ որ
Կը ժպտիմ
Մըտերիմ
Արևին․․․
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն․․․

Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր․․․

Եթե գար

Ի՜նչ հեշտագին մշուշ է այս նորեն շուրջս.
Աչքերուս մեջ, գիշերին հետ, կարծես աստղեր կը ղողան.
Ու կարծես թե, հոգիես դուրս,
Մանիշակի թախծոտ բույր մը կը տարածվի գիշերին...
Այնպե՜ս բարի եմ այս գիշեր.
Այնպե՜ս ներող, զղջացող.
Այնպե՜ս պատրաստ հեծեծանքի...
Հոգիիս մեջ,
Հպարտության ապառաժեն ա՛փ մը փոշի իսկ չկա.
Ու հին կարո՜տն է որ ահա,
Երազակոծ աչքերուս մեջ,
Օրհասական հիվանդներու քաղցրությունով,
Համր-համր կը ծավալի...
Իրավ, այնպե՜ս ես հիվանդ եմ այս գիշեր,
Հիվանդություն մը նոր մահվան փոսին տեղ՝
Հավերժության ապարանքին կը տանի...
Իրավ, իրավ, այս հոգիովս երթամ պառկիլ աստղերուն տակ.
Ահ, եթե գա՜ր այս գիշեր...

Եղևնիները

Անտառին մեջ։ Ո՞րքան ատեն է հոս եմ...
Եղևնիներն ահա ամենքը կ’երգեն.
Երա՞զ մ’արդյոք։ Իրավ, ինչո՞ւ կ’արտասվեմ։
Բայց այս կատարը հեռու չէ՜ երկընքեն...
Եղևնիներր կ’երգեն...

Եղևնիներն ահա ամենքը մութ են։
Ասո՞նց ալ սիրտն, իմինիս պես, կը նայի
Որ հայտնվի՜ Ան՝ որ կյանքի անդունդեն
Կ’անցնի մե՛կ հեղ։ Ահ, այդ ճամբա՜ն ամայի...
Եղևնիները մութ են...

Եղևնիներն ամենքը մեկ կ’աղոթեն։
Ահ, բազուկնե՜րն այդ երկարած անհունին...
Կ’իջնեմ խորունկն իմ հոգիիս՝ որ արդեն
Տաճա՜ր մ’է հին։ Տատրակներ հոն կը մեռնին։
Ի՜նչ խոր գիշեր։ Աիրտըս կ’այրի՜ կարոտեն...

Եղևնիներն ամենքը մեկ կ’աղոթեն․․․

Երազանք

Աշնան աոավոտ, տրտում, անարև,
Աչքերըս գոցած՝ իրե՜ն կը խորհիմ,
Այնքա՜ն կը խորհիմ, որ աչքերն իր սև
Կը հալին, կ’ըլլան ե՛րգ մը մըտերիմ...

Աչքերըս գոցած՝ հիմա կ’ունկնդրե՜մ.
Ա՛լ իր աչքերում չէ՛ որ կը խորհիմ...
Հեռո՜ւ, ձյունափառ կատար մ’հասեր եմ.
Աստված է այնքա՜ն մոտ ու մըտերիմ...

Երազ․․․

Այդ ի՜նչ խելառ արշավ է.
Ա՛լ ծաղկաքաղը կեցուր,
Ժողվածներդ բեր ցուցար.
Ինծի հատ մը կը Բավե։

Այդ որքան վա՜րդ ծոցիդ մեջ.
Կեցի՜ր գլուխըս դնեմ
Ու քնանամ, հոգնած եմ.
Ճակտիս կ’այրի հուր մ’անշէջ։

Ահ, ի՜նչ լավ է, մի՛ շարժիր.
Արցունքներըս մեղմ կ’այրին.
Գերին ըլլամ այս ժայռին,
Ուր այսքան վարդ ինձ տվիր...

Ա՜խ, արևը կը մարի...
Մինչև առտու հոս ննջեմ.
Ահ, գիտե՞ս՝ ի՜նչ հոգնած եմ.
Իմ արևս ալ կը մարի...

Երբ զիս կատե

Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կը սիրեր զիս՝ առանց հույսի, սիրտը լեցված մեծ տրտմությունով։ Մտիկ կ’ըներ դառն խոսքերուս և կարծես կ’օրհներ զիս․․․
Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կ’ատեի այդ տգեղ գութը իր հոգվույն, երբ ինծի կ’երկարեր զայն, չորացած ծաղկի մը պես և առանց բանաստեղծության։
Ան տժգունեցավ՝ վարդի մը նման սպիտակ․․․
Երեկո մը, երբ նստած էինք քովե քով, նայվածքս տրտում՝ դատարկին հառած, հանկարծ ան մեծ ատելություն զգաց ինծի դեմ։ Նայեցավ մինչև խորերը հոգիիս և հպարտութենեն դողդոջուն ըսավ.
- Արժանի չե՛ս ինծի։ Այս երեկո միայն կը հասկնամ, թե ինչու չես կրնար սիրել անմեղությունը հոգիիս։ Գնա՜։ Մի՛ կորուստի մատներ զիս։ Այս աչքերը ա՛լ պիտի չվառին ցանկությունովը քեզ տեսնելու․․․
Ծովուն մոտն էինք։ Ինձ կը թվեր, թե իր անձը կ’ուգար փոթորկոտ խորունկներեն ծովուն։
Խենթ թևերով փարեցա իրեն ու նվազուն համբուրեցի աչքերը, որ ալ պիտի չվառեին ցանկությունովը ինձ տեսնելու․․․
Զինք տարի ամայի բլուրին՝ ուր գիշերը գեղեցիկ էր, բայց, ափսո՜ս, ա՛լ չէր կրնար զիս սիրել․․․
Ու գլուխես ծունկին՝ ես լացի երկա՜ր, երկա՜ր․․․

Երկյուղ

Սա ծեր լուսնկան,
Տե՛ս, դեռ չէ՜ գըտեր
Ոչ մեկ սիրական.
Ու կուլա՛ անտեր...

Տե՛ս, դեռ չէ՛ գըտեր
Սա հովը վայրի
Իրեն ոչ մեկ սեր.
Դեռ կը թափառի...

Հովն ու լուսնկան
Նախա՜նձ են, գիտե՞ս.
Փախչի՛նք, սիրական,
Եվ ըլլանք անտես...

Երկու ավերակներ

1.

Հին օրերուն,
Երբ դեռ սիրտըս վարդի մը վես փթթումն ուներ,
Ու երազը դեռ աչքերուս հույլ-հույլ քերթված կը ծորեր,
Հին օրերուն,
Լիբանանի սոճիներուն կախարդանքը արյունիս մեջ՝
Ես կ’երթայի Բաալբեքի ավերակները դիտելու:
Ի՜նչ մռայլ փառք էր, ի՜նչ հեթանոս շքեղանք,
Արևելյան մայրամուտի կանաչ-բոսոր շողերուն տակ,
Փռված անոնց կիսակործան սյուներն ի վար.
Ի՜նչ լուսեղեն, մեծվայելուչ քերթված էր այդ՝
Կանաչ-բոսոր շողերուն տակ...
- Չկա՛, չկա՛,- կը խորհեի, հիացումի արցունքներով,
- Այս կործանած պալատներուն փառքն ունեցող
Չկա՛, չկա՛...
Ու, Գեղեցկին ես սիրահար ու միամիտ պատանի՝
Մութ նախանձի մ’անմեկնելի գալարումը կ’ունենայի
Այդ քարերուն հանդեպ տրտում, ջարդված...

2.

Հին-հին օրերը անցան.
Սիրտս ոչ ևս վարդի մը վես փթթումն ունի.
Ալ երազը աչքերուս մեջ հույլ-հույլ քերթված չի ծորեր։
Եվ ալ չերգեր, արյունիս մեջ,
Կախարդ երգը Լիբանանի քնարերգակ սոճիներուն.
Հին-հին օրերը անցան...

Հիմա, սակայն, շատ իրիկուն,
Երբ կը քալեմ այս գունաթափ երկնքին տակ,
Ու կը խորհիմ, այնպես հանկարծ,
Բաալբեքի հին, կործանած պալատներուն՝
Ալ չեմ ըսեր.
- Չկա՛, չկա՛ անոնց մռայլ փառքն ունեցող.
Ալ չեմ ըսեր, ինչու որ կա՛...

3.

Ահ, հոյակա՜պ քերթվածը իմ հոգիիս,
Իմ ավերակ, իմ քարուքանդ հոգիիս...

 

 

Լրահոս
Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար
website by Sargssyan