USD
EUR
RUB

Ավետիք Իսահակյան․ Բինգյոլ

 

Շընկշընկալով հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Բինգյոլի ձորերից:
Հորուտ - Մորուտն ծաղկանց ծովում
Բուրում է բույր ու երգեր.
Շուխիկ - հուրին լըճի ծոցում
Լողանում է անընկեր:
Հրեշտակը երկրի կյանքից
Դյութված, ապշած լիուլի,
Վայր է ընկնում աստղոտ երկնից -
Ընկնում գիրկը Բինգյոլի:
Փերուզ - երկինքն հըրեշտակին
Կարեկցում է, ցավակցում. -
- ‹‹Ա՜խ, ափսո՜ս քո անմահ կյանքին,
Որ չըփայլեց դրախտում…››
Բյուրեղ լըճից ցողն է ելնում
Ծիածանի ժըպիտով.
Ծաղիկների ջինջ բողբոջում
Հանգ է առնում շողալով:
Զմրուխտ - երկիրն հրեշտակին
Ողջունում է, փաղաքշում.
- ‹‹Ա՜խ, երնե՜կ քո մատաղ կյանքին,
Որ պիտ ծաղկի Բինգյոլում››:
Վառ անուրջում ուղխն է մնչում,
Ծփում են սեզ ու արոտ,
Բլբուլների հույլքն է շնչում,
Շնչում է սեր ու կարոտ:
Անո՜ւշ - անո՜ւշ հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից,
Ոլոր - մոլոր ուղխն է փախչում
Խոր Բինգյոլի ձորերից…

1893
Վիեննա

Լրահոս
Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության Հովհաննես Թումանյան․ Գութանի երգը Կոմիտաս. Բուսաբարև Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ Նոր հրատարակություն Կանադայից մինչև Չինաստան. տարվա լավագույն բնապատկերային լուսանկարները՝ Insider-ի ֆոտոշարքում Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր «Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը «Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում 500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր նախնիները գիրքը գանձ են համարել Համո Սահյան. Անունդ տալիս Կոմիտաս․ Խաչյալին Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ Սոնա Արշունեցի. Արարատն է իմ խոսքերի գեթ վկան Ալիսիա Կիրակոսյան. Եվ ինչու ես դու բացատրել ուզում գեղեցկությունը Ավետիք Իսահակյան. Մեղքի և զղջման երգեր Մեղ­քի վարձ­քը մահն է, բայց Աստ­ծո շնոր­հը` հա­վի­տե­նա­կան կյանք` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ձեռ­քով Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին «Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են» «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո» Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով Դանիել Վարուժան․ Անդապահը Գուրգեն Մհարի․ Հեքիաթ
website by Sargssyan