USD
EUR
RUB

«Հայաստանը կարժանանա աշխարհի հոգեւոր դասի ուշադրությանը»

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հարցազրույց քանդակագործ, «40 ֆլորենտացիներ» միության անդամ Վիգեն Ավետիսի հետ

- Դուք շուրջ 20 տարի ապրել ու ստեղծագործել եք Իտալիայում: Միակ հայ արվեստագետն եք, որն ընդգրկված է «40 ֆլորենտացիներ» միության կազմում եւ հանդիսանում է Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ: Նաեւ դասավանդում եք Պալլացո Սպինելլիի արվեստի եւ վերականգնման ինստիտուտում: Ասում են՝ ընդմիշտ վերադարձել եք հայրենիք…

- Դեռեւս Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի 3-րդ կուրսում ուսանելիս մեկնեցի Լեհաստան, որտեղ շարունակեցի կրթությունս ու ավարտեցի Պոզնանի գեղարվեստի ակադեմիան: Անկեղծ ասած, մեկնել էի ոչ այնքան ուսանելու, որքան աշխարհը բացահայտելու, տարբեր մշակույթների հետ շփվելու նպատակով: Ձերբազատվել էի ուզում խորհրդային փակ դռներից…

- Ձերբազատվեցի՞ք:

- Ձեր որոշ գործընկերներ հավաստիացնում են, որ մինչ ձեր մեկնելը հայրենիքից, հանդգնել եք բարձրաձայնել իշխանափոխության մասին, ԱԺ-ն ցրելու մասին…

- Այո՛, չեմ հրաժարվում: Բայց իմ քաղաքական ուղերձները պետք է ընդունել ոչ թե զուտ ազգասիրություն, այլ ուղերձ տիեզերքից:

- Հիմա կոնկրետ ձեզ համար ի՞նչն է փոխվել:

- Իմ գտնվելու վայրը ես չեմ որոշում՝ ինչ-որ մի ուժ ինձ տեղաշարժում է: Օրինակ՝ հեղափոխության օրերին գտնվում էի Հայաստանում: Այդ պահին ես ու իմ իտալացի գործընկերները Ապարանում քանդակներ էինք անում: Իմ աշխատանքն անվանեցի «Սուրբ Հոգի»: Իմ խորին համոզմամբ, Սուրբ Հոգու խորհուրդն էր հայ ժողովրդի ազատագրումը, եւ իմ ներկայությունն այդ պահին հենց այդ վայրում ի վերուստ էր որոշված: Ի վերջո, մարդը երկրագնդի վրա էներգիայի ամենամեծ աղբյուրն է ու նրանցից ոմանց ներկայությունը տվյալ պահին, տվյալ վայրում պարտադիր է, որպեսզի ի կատար ածվի տիեզերքի կամքը… Ողջ փիլիսոփայությունն այն է, որ մարդիկ երկնային մարմինների նման են, ունեն իրենց հատուկ չափերն ու տեսքը, էներգետիկ դաշտն ու ամենակարեւորը՝ ուղեծիրը: Նրանցից ոմանք մոլորակներ են, մյուսները՝ արեւներ կամ արբանյակներ… Բոլորը շարժման մեջ են՝ ազդում եւ հակազդում են մեկը մյուսին: Երջանիկ են նրանք, ովքեր միանում են իրենց գենետիկ ուղեծրին, որը տրվում է ծննդյան օրվանից:

- Այսինքն՝ անկախ ձեր կամքից, դուք հայտնվեցիք Ֆլորենցիայո՞ւմ: Ավելին՝ դարձաք «40 ֆլորենտացիներ» միության անդամ միակ հայը:

- Առաջին անգամ ոտք դնելուս պահից Ֆլորենցիան իմ առջեւ բացեց իր հոգեւոր աշխարհը: Այո, ինձ սպասում էր Ֆլորենցիան: 40-ից մեկը դառնալը ինձ համար այնքան բնական էր, այնպես, ասենք, ինչպես սերմը հողում ծլարձակում ու դառնում է ծառ…

- Արտասահմանյան մամուլից ենք տեղեկանում, որ միայն Ֆլորենցիայում տեղադրված են ձեր շուրջ 5 քանդակները, իսկ Երեւանում, ավելի քան տասը տարի առաջ ընդամենը մեկը՝ «Սասնա ծռեր,Ծովինարը Սանասարի եւ Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը…

-Ուզում եք ասել, որ իմ աշխատանքները երբեւէ մերժվե՞լ են այստեղ: Ո՛չ: Գուցե կրկնվում եմ, բայց իրականությունը հետեւյալն է՝ ասացի, չէ՞, որ մարդիկ երկնային մարմինների նման են եւ ունեն իրենց ուղեծիրը: Այդտեղ կան բազմաթիվ հատվածներ: Օրինակ, ինչ հեռավորության վրա ես արեւից եւ ստեղծածդ արժեքները ուղիղ համեմատական են արեւի հեռավորությանը: Իսկապես: Գտնվելու վայրդ ինքդ չես որոշում՝ դա քո ուղեծրի շառավիղն է, որի ընթացքում տեղի է ունենում այն, ինչը լինում է կամ ինչին արժանի ես:

- Ձեր աշխատանքները նաեւ Կանադայում են, Մեքսիկայում, Չինաստանում… Այնուամենայնիվ, ըստ ձեր «ուղեծրի», երկրորդ աշխատանքը կտեսնե՞նք մեզ մոտ:

- Մայիսի 27-ին մեկնել էի Ֆլորենցիա եւ նոր եմ վերադարձել: Հանդիպում ունեցա եւ մի շատ կարեւոր պատվեր ստացա՝ Երեւանում աշխատանքս տեղադրելու:

 - Կմանրամասնե՞ք: 

- Կներեք: Այս պահին՝ ոչ:

- Գուցե միայն ասեք, ի՞նչ է նշանակում՝ շատ կարեւոր:

- Ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեցի ու ճիշտ գործ առաջարկվեց, ինչն իրականություն դառնալուց հետո Հայաստանը կարժանանա աշխարհի հոգեւոր դասի ուշադրությանը:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan