USD
EUR
RUB

Երևանում ցուցադրվեց Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Irater.am: Այսօր Երևանում ցուցադրվել է Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ և հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։

Ֆիլմը ներկայացնելու համար Հայաստան է ժամանել Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Կոնստանս Պանքրազին նախ ներկայացրեց Mezzo հեռուստաընկերությունը, նրա գործունեությունը։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Mezzo-ն աշխարհով մեկ ավելի քան 60 միլիոն բաժանորդ ունի։
«Մենք ուրախ ենք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ուրախ ենք նաև վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, ով դիրիժորական արվեստում ներգրավված է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստներին, որոնք արժանի են դրան։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, և հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասաց Կոնստանս Պանքրազին։

Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:

 

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan