USD
EUR
RUB

«Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» ցուցահանդես՝ Մատենադարանում

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Մատենադարանում հունիսից 9-ին բացվելու է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայում Մեդիչիների Լավրենտյան գրադարանն ունի 14 հայերեն ձեռագիր: Այդ ձեռագրերը վկայում են Իտալիայում և հատկապես Տոսկանայում (որտեղ հայերը հաստատվել էին դեռևս միջնադարում) հայերի ներկայության և հայ մշակույթի կարևորության մասին:

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Իտալիայի ու Հայաստանի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո բացառիկ հնարավորություն է ընձեռնվել այցելուներին ներկայացնելու այդ նշանակալի հավաքածուից երեք ձեռագիր:

Այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու հայ-իտալական մշակութային առնչությունները և բարեկամական դարավոր կապերը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են հետևյալ ձեռագրերը.

• Ձեռ. 790 (Սուրբ Մարկոսի հավաքածու)
Սաղմոսարան և Ժամագիրք, 1369 թ., Բուդապեշտ, գրիչ՝ Թովմա, ծաղկող՝ Ֆրանչեսկո դի Կաֆֆա, պատվիրատու՝ Սարգիս

• Ձեռ. 1.13 (Պլուտեուսի հավաքածու)
Պատարագամատույց, 1353 թ. Պիզա, գրիչ՝ ԳրիգորԱրքեպիսկոպոս

• Ձեռ. 1089 (Աշբուրնհամի հավաքածու)
Քահանաօրհնէք, 1232 թ., Կիլիկիա, գրիչ՝ Գևորգ, պատվիրատու՝ Հովհաննես Արքեպիսկոպոս

Տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական ժառանգությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձեր: Դրանք յոթ ամիս կցուցադրվեն Մատենադարանում:

Լրահոս
Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի»-ին հետանկախության շրջանի առաջին հայկական ֆիլմն է Կաննում Առավոտյան ժամերգություն և բժշկության աղոթք «Ես երգելու եմ նույնիսկ, երբ աշխարհը սկսի թպրտալ հոգեվարքի մեջ, Եվ երգելու եմ ինչ էլ լինի…» Բաբելոն Նելլի Սահակյան. Ակվարիում Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը «Դե, սպասիր» մուլտսերիալի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը համացանցում է հայտնվել (լուսանկար) Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ (նկարներ) Արվեստագետների փոխանակման ծրագիր Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում Ա Պետրոս 1.11 Փրկարար լուսավորություն Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս Կոնստանտին Երզնկացի. Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին Ռուբեն Սևակ. Սիրոյ շողքերը Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար» Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում «Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում» Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը Նոնա Պողոսյան. Չկրակված փամփուշտներ Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար
website by Sargssyan