USD
EUR
RUB

Ընթանում է Խաչատրյանի մրցույթի առաջին փուլը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Հունիսի 7-ին եւ 8-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ընթանում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դաշնակահարներն իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիին։

Ճապոնիայից Երեւան ժամանած Այակա Մասեդան սովորում է Տոկիոյում։ Սիրում է Խաչատրյանի ստեղծագործությունները։ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի մասին տեղեկացել է երկու տարի առաջ եւ սովորել է այն, սիրում է կատարել նաեւ Խաչատրյանի Տոկատը դաշնամուրի համար, Դաշնամուրի սոնատը։ Իսկ խաչատրյանական մրցույթի մասին իմացել է համացանցից։ Մրցույթին մասնակցելով՝ ցանկանում է շփվել այլ երկրների երաժիշտների հետ, սովորել նրանցից։ Նա նաեւ ուզում է Խաչատրյանի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ երեւանցիներից, երեւանյան միջավայրից։

Մրցույթի ժյուրիի անդամ, դիրիժոր Իլյա Ստուպելը նկատում է, որ Խաչատրյանի մրցույթի շնորհիվ շատ երկրների երաժիշտներ սովորում են Խաչատրյանի ստեղծագործությունները, հետագայում դրանք ներառելով իրենց երկացանկում՝ կատարում տարբեր բեմահարթակներում՝ այդպիսով տարածելով հայկական երաժշտությունը։ «Հայկական երաժշտությունը շատ գեղեցիկ է, Խաչատրյանի մշակութային ժառանգությունը միայն Հայաստանինը չէ, այն ամբողջ աշխարհինն է։ Եվ շատ կարեւոր է, որ նման միջազգային մրցույթի միջոցով դուք հանրայնացնում եք այդ բարձրարժեք երաժշտությունը»,- ասում է Իլյա Ստուպելը։

Այսօր երեկոյան ժյուրին կհայտարարի մրցույթի առաջին փուլը հաղթահարած երաժիշտների անունները։ Իսկ արդեն վաղը առավոտից կմեկնարկի երկրորդ փուլը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan