USD
EUR
RUB

13 դաշնակահարներ պայքարում են Խաչատրյանի մրցույթի հաղթողի կոչման համար

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am:  Հունիսի 9-ին և 10-ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ 13 դաշնակահարներ պայքարում են մրցույթի հաղթողի կոչման համար։

Արմեն Սարգսյանը Խաչատրյանի մրցույթին մասնակցելու համար Երևան է ժամանել Նյու Յորքից։ Նոր է ավարտել կրթությունը, սովորել է Ջուլիարդի դպրոցում, Ինդիանայի համալսարանի Ջեյքոբս երաժշտական դպրոցում և այժմ աշխատանքային փնտրտուքների մեջ է։ Նա ասել է, որ կփորձի երաժշտության դասեր տալ, մասնակցել մրցույթների, համագործակցել այլ երաժիշտների հետ։ Խաչատրյանական մրցույթի առաջին փուլում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Երկրորդ փուլում Արմեն Սարգսյանն ի թիվս այլ գործերի կատարելու է նաև Արամ Խաչատրյանի Տոկատը դաշնամուրի համար։ Դաշնակահարը նշում է, որ կիսաեզրափակչում կատարելու համար ընտրված գործերն իրեն շատ հոգեհարազատ են, և պարզապես նվագելու է հաճույքի համար։ Իր մրցակիցներին Արմեն Սարգսյանը չի լսել, քանի որ կարծում է, որ դա իրեն ավելորդ հուզմունք կհաղորդի։

«Բոլորն իհարկե շատ լավ են նվագում։ Ես պարզապես ուզում եմ կենտրոնանալ, մտածել իմ երաժշտության մասին»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Չուն Վանը Չինաստանից է, սովորել է Պեկինի կենտրոնական երաժշտական կոնսերվատորիայում, Ջուլիարդի դպրոցում, Մանհեթենի երաժշտական դպրոցում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Խոստովանում է, որ այնքան էլ վստահ չէր, որ կհաղթահարի մրցույթի առաջին փուլը, բայց ելույթ ունենալիս արել է առավելագույնը և երջանիկ է շարունակել պայքարը։ Չուն Վանը Խաչատրյանի ստեղծագործություններին ծանոթ է, փոքր տարիքում կատարել է որոշ գործեր, և ուրախ է, որ Խաչատրյանի մրցույթի շնորհիվ կարողացել է է՜լ ավելի լավ տեղեկանալ Խաչատրյանի արվեստի մասին։

Մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan