USD
EUR
RUB

Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչեց առաջին անգամ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ամենասիրված ստեղծագործություններից է. «Շատ ենք սիրում այդ սիմֆոնիան, քանի որ այն թույլ է տալիս ներկայացնելու նվագախմբի հնարավորությունները լայն առումով»։

Խոսելով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ համագործակցության մասին՝ դիրիժոր Սմբատյանն ընդգծեց, որ նա պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է։ «Սերգեյն այսօր աշխարհի լավագույն ջութակահարներից է, նրանով ճանաչում են Հայաստանը, հայկական մշակույթը։ Մենք շատ ենք աշխատում Սերգեյ Խաչատրյանի հետ և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս։ Ամիսներ առաջ որոշեցինք՝ հանդես գալ միասին, և այսօր ահա կրկին նույն բեմում ենք։ Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև։ Միշտ դրական էմոցիաներ են փոխանակվում փորձերի ընթացքում, Սերգեյի նման երաժշտի հետ խոսելով երաժշտության գույների, պատկերների մասին՝ նաև մենք ենք հարստանում»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Համերգային երեկոն երկար կհիշվի երաժշտասերների կողմից։ Նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի հուզումնալից կատարումները հանդիսատեսը ողջունում էր հոտնկայս ծափողջույններով և մենակատարին ու դիրիժորին կրկին ու կրկին բեմ հրավիրելով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan