USD
EUR
RUB

Երջանկության քրիստոնեական ընկալումը

 

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն փուլում առնչվում է այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն կապված են թե՛ իր անցած, թե՛ ներկա, թե՛, առավել ևս, գալիք կյանքի հետ։ Այսօրինակ հարցերից մեկն է մարդու երջանկությունը։ Դժվար կլիներ պատկերացնել մեկին, որը չուզենար երջանիկ լինել, վայելել իր երջանկությունը կամ երբևէ միջոցներ և հնարավորություններ չփնտրեր երջանիկ լինելու համար։ Սակայն, թե ի՞նչ է երջանկությունը, ամեն մեկը յուրովի է ընկալում։

Շատերի համար երջանկությունը կայացած անձնական կյանք ունենալն է, մյուսների համար՝ նյութական բարեկեցությունը, ուրիշների համար՝ հոգու ներդաշնակությունը, խաղաղությունը, ոմանց համար էլ՝ ընտանեկան սիրո մեջ ապրելը։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանզի մարդիկ մշտապես փնտրել են երջանկության բանաձևը և յուրաքանչյուր հասարակության մեջ թե՛ կրոնը, թե՛ փիլիսոփայությունը փորձում էին յուրովի սահմանել այն։ Երջանկության հարցում հիմնականում բախվում էին նյութական և հոգևոր արժեքների ջատագովները։ Նյութապաշտների համար հարուստ և անհոգ կյանքն էր երջանկության մոդելը, մինչդեռ նրանց հակառակորդները պնդում էին, որ երջանկությունը մի հոգեվիճակ է, որը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ՝ մարդու ներաշխարհից։ Կյանքի այս կարևորագույն հարցը չանտեսվեց նաև քրիստոնեության կաղմից։

Հետաքրքրական է, որ «երջանկություն» բառը բացակայում է Աստվածաշնչում, սակայն երջանկության թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում քրիստոնեական վարդապետության մեջ։ Սուրբ Գրքում երջանկության ամենաբարձր դրսևորումը կոչվում է երանություն։ Քրիստոսի վարդապետության խտացումը Ավետարանը ներկայացնում է Լեռան քարոզում՝ հայտնի ինը «երանիների» ձևաչափով (Մտթ. 5:3-12)։ Այս երանիներն ի հայտ են գալիս որպես Նոր ուխտի «Սիրո օրենք» և բացահայտում մարդու համար կատարյալ երջանկության՝ Երկնքի Արքայության իսկությունը։ Աստծու՝ մարդկանց հետ հաստատված Նոր Ուխտի առանցքում ընկած է հենց մարդու երջանկությունը, ինչպես Տերն Ինքն է վկայում. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և ավելիով ունենաք» (Հովհ. 10:10)։ Հենց այդ «ավելիով»-ը կյանքի լիարժեքությունն է, որը լուսավորում և գունավորում է քրիստոնյայի կյանքը աստվածային շնորհով։

Սակայն երջանկության կամ երանության վերաբերյալ քրիստոնյաների կարծիքները նույնպես միօրինակ չեն։ Շատերի ընկալմամբ Քրիստոսի բերած երջանկությունը վերաբերում է հանդերձյալ աշխարհին, իսկ այս աշխարհը տառապանքի և փորձության վայր է։ Արդյո՞ք դա այդպես է։ Հարցի պատասխանը կարող ենք քաղել ճշմարտության աղբյուրից՝ Տիրոջ կենարար խոսքից։ Լեռան քարոզի մեջ Քրիստոսի ներկայացրած երջանկությունն արդեն իսկ ներկա իրականություն է. Նա չի ասում ապագայի խոստումով «երանի կլինեն», այլ ներկայի հաստատումով՝ «երանի են»։ Տիրոջ խոսքի համաձայն, ճշմարիտ երջանկությունը սկսվում է այստեղ՝ երկրի վրա և շարունակվում՝ հավիտենական կյանքում։ Այն սկիզբ առնելով ժամանակի մեջ հաղթահարում է ժամանակի սահմանները՝ դարձնելով մարդուն երկնաքաղաքացի։

Իսկ ինչպե՞ս կարող է մարդը հասնել այդ երջանկությանը։ Այս մասին Տերն ասում է. «Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որին Դու ուղարկեցիր» (Հովհ.17:3)։ Ավետարանի համաձայն, հավիտենական երանությունն աստվածճանաչողության մեջ է, որն էլ հենց ճշմարիտ երջանկության բանալին է։ Առաջին մարդիկ էլ ապրում էին դրախտային երանության մեջ՝ Աստծու ներկայությամբ, քանի դեռ չէին ճաշակել գիտության ծառից և զրկվել ամենակարևոր պարգևից՝ երջանկությունից։ Այդ իսկ պատճառով Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց՝ վերադարձնելու մարդուն իր կորցրած երանությունը։

Քրիստոնյայի համար ամենամեծ երջանկությունը Քրիստոսին ճանաչելն է և Իր հետ անհատական հարաբերություն ունենալը։ Այդ հարաբերությունը հիմնված է կենդանի շփման վրա. դու աղոթքով դիմում ես Տիրոջը, իսկ Նա պատասխանում է քեզ Աստվածաշնչի կամ կյանքի տարբեր հանգամանքների միջոցով։ Մարդ-Աստված հարաբերությունների գագաթնակետը Ս.Հաղորդության խորհուրդն է, երբ հացի ու գինու միջոցով Քրիստոս ապրում է քո մեջ և դու՝ Նրա մեջ։ Քրիստոնեական ընկալմամբ երկնքի տակ եղող բոլոր վայելքներից գերագույնը Քրիստոսի մեջ ապրելն է, երբ մարդկային բոլոր հաճույքները դառնում են աննշան և ամեն բան իմաստավորվում է քեզ համար աշխարհ եկած, խաչված և հարութուն առած Տիրոջ քաղցր ներկայությամբ քո սրտում…

Դավիթ սարկավագ

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan