USD
EUR
RUB

Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Վատիկանը փաստաթուղթ է հրապարակել, որով կոշտ քննադատել է շատ երկրներում ընդունված՝ գենդերային նույնականացման ժամանակակից հայեցակարգը: 31 էջանոց զեկույցը կոչվում է «Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին»: Զեկույցում արձանագրվում է կրթության ճգնաժամը, նշվում է, որ գենդերային նույնականության ժամանակակից մոտեցումը ոչնչացնում է բնության հայեցակարգը և ապակայունացնում ընտանիքի ինստիտուտը:

Զեկույցը հրապարակել է Կաթոլիկ կրթության կոնգրեգացիան՝ իբրև ուսումնական ձեռնարկ երեխաների հետ աշխատողների համար: Փաստաթուղթը Ֆրանցիսկոս պապի ստորագրությունը չունի, բայց պոնտիֆիկոսի ելույթներից մեջբերումներ է պարունակում:

Հեղինակները քննադատում են գենդերի ժամանակակից հայեցակարգը՝ իբրև առավել բարդ հասկացություն, քան երկու սեռերի բաժանումն է: Հաստատվում է, որ գենդերային ժամանակակից տեսությունները հեռանում են բնությունից և փոխարենն առաջնորդվում են բացարձակ ընտրությամբ՝ մարդու զգացումների հիման վրա: Նշվում է, ոչ փոփոխական սեքսուալ նույնականությունը հաճախ հիմնվում է սոսկ «զգացումների ու ցանկությունների ազատության կասկածելի ըմբռնումի վրա»: Հեղինակները գտնում են, որ գենդերային պատկանելությունը որոշում է ոչ թե մարդը, այլ՝ Աստված: «Սուրբ գիրքը ցույց է տալիս Արարչի որոշումների իմաստնությունը, որ մարդուն տվել է մարմին, տղամարդկային ու կանացի էություն»։ Կրթական ինստիտուտները պետք է միասնական ուսուցանեն «մարդու իրական բնությունը»՝ հստակ և համոզիչ անտրոպոլոգիայի հիման վրա: Ձեռնարկում նշվում է, որ երեխաներն ու երիտասարդները պետք է հարգեն բոլոր մարդկանց և ոչ ոք չպետք է տառապի ծաղրից ու շահագործումից: ԼԳԲՏ կաթոլիկների ամերիկյան New Ways Ministry կազմակերպությունը փաստաթուղթն անվանել է վնասակար գործիք, որ օգտագործվելու է ի վնաս ոչ միայն տրանգենդերների, այլև լեսբուհիների, գեյերի ու բիսեքսուալների: Կազմակերպության ղեկավար Ֆրենսիս դե Բեռնարդոն հերքում է, որ մարդիկ իրենք են ընտրում իրենց սեռը: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը շփոթեցնելու է նրանց, որ տառապում են գենդերային նույնականության ու սեքսուալ կողմնորոշման պրոբլեմների պատճառով։ Նրա խոսքով՝ Վատիկանը այդ հարցում վերադառնում է միջնադար:
BBC

Հ.Գ. ԼԳԲՏ կաթոլիկների ամերիկյան նոր ճանապարհների ղեկավարը իզուր է Վատիկանին մեղադրում միջնադար վերադառնալու մեջ՝՝ միջնադարը Վերածննդի սքանչելի ժամանակ էր: Իսկ ընդհանրապես՝ Վատիկանը միանգամայն ճիշտ է՝ Աստված մարդկանց ստեղծել է տղամարդ ու կին և ծնունդից հետո սեռափոխության կան միասեռականության պատմությունները հիվանդության պատմություններ են, կամ՝ տարօրինակության, որ այսքան տիրաժավորելն անհեթեթ է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Լրահոս
«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է Վահագն Դավթյան․ Համո Սահյանին Վահան Տերյան․ Մենության խավար զնդանից կրկին Սբ. Բեռնարդոս, «Մարիամի՝ Տիրոջ աղախնու խոնարհությունը» «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը Նվիրում Շնիտկեին «Սառը սիրտ 2» մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել տոնական հանգստյան օրերին «Կոմիտասյան գոհարները ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք»
website by Sargssyan