USD
EUR
RUB

Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր

 

Աղավնին պատուհանս տարավ թևին: Ֆլորենտինո Արիզան
ինքն իրեն ծրարներ էր հղում` մաքուր, չգրոտված թղթերով, որոնք
այնքան լավ է ընթեռնում Գաբրիել Մարկեսը: Բառերը
նույնպես հունցվում են կավից: Ինչպես և հարյուր տարվա մենությունը`
խոլերայի ժամանակ, թեև դա մի քիչ էլ այդպես չէ:
Իսկ իմ հիշողության մեջ դու ավելի դու ես, քան եթե կանգնես
աչքերիս առաջ: Գիշերվա կեսին ոտաբոբիկ վազում էի
ձեր տուն և ուզում էի ճանապարհի փշերը սուր,
շատ դաժան լինեին, բայց վարդերը խանգարեցին:
Ես ուզում էի բառեր, որոնցով չի խոսել
ոչ մի ճանապարհ:
Ճտերը հաշվում են աշնան
ատամները: Եվ պահն` առանց մեռնելու, չի կարող
ապրել: Երկինքը սպիտակ է դարձել, երևի
լեռան ձյունից, և գիշերն արթուն մնացած
ծառերը առավոտի պատրանքն են որոճում: Որպես մի
սելադոն` քամին խփում է մոշենու փշառատ շյուղերին`
հնչեցնելով փանդիռն ամայության: Մարդը սովոր է
բերման ենթարկել, մինչդեռ ինքը միայն ու ինքը
պիտի գնա ամեն ինչի մոտ: Վաղուց
սև վարդեր են աճում այնտեղ, ուր Չարենցի և Նավզիկեի
ոտնահետքերը փորձում են ծածկել օզանով: Իմ երգը
կացարան է մի կիսավեր, որտեղ չի ուզում այլևս ոտք դնել
(ասում են` ստվերները չեն մահանում) դուստրը «Երգ երգոցի»:
Յուրաքանչյուր բառ յուրովի խռովարար է, իսկ մութը
սև լույս է պարզապես: Անձրևը քարերի վրա
վարդեր է հյուսում արծաթե թելերով և ձեռագործում է
աղավնիներ ու աչքեր. «Ներիր, որ
ես չեմ կարողանում քեզ ներել»:

Լրահոս
Ուիլյամ Սարոյան․ Նռնենիները Աղավնի Գրիգորյան. Ճամփորդը Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարեցին Ազնավուրի հրապարակը Կենսաբաններն առաջարկում են «կյանքի» համաշխարհային ատլաս ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը տաղանդավոր երեխաների Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է Էրդողանին Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ
website by Sargssyan