USD
EUR
RUB

Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա

 

Բնագիր

Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի՛ քաղի փըշի ծաղիկըն` վարդ, սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թուղնի արեգագումըն` բաղչի սաջար իմ քիզ ամա.
Յիս քու մահըն վո՞ւնց կու խընդրիմ` նուղլ ու շաքար իմ քիզ ամա:

Է՛լ քու բաղին մըտի՛կ արա, ուրիշ բաղէն վարդ չին տայ քիզ.
Աղ ու հացըն մի՛ դէն գըցի, շաբթէնըն մէկ մըտի՛կ տու միզ.
Թէգուզ աշխարհըս պըտուտ գաս, չիս տեսնի ինձի պէս ազիզ.
Թաք ուրիշ գօզալ չըսիրիս` իղրարով եար իմ քիզ ամա:

Թաք յիս մօրէս չէի ծընի. վա՜յ էն օրին` յիս քիզ տէհայ.
Դու բըլբուլ իս, յիս` կարմիր վարդ. չասիս, թէ վարդըն ջալդ կ'էհայ.
Մէ փուքըր էտէնց դիմացի, շուտով Հընդըստան մի՛ էհայ.
Անգուրձիլ, անխարջ ու քըրիհ մանդիլի զար իմ քիզ ամա:

Ա՛ստուաձ վըկայ, ղիմիշ արած գըլուխըս քիզ մա՛տաղ ըլի.
Ե՛կ, քիզիդ սիրով դամ անիմ, ով գ'ուզէ բէդամաղ ըլի.
Յիս քու խօսքէն չիմ անցկէնայ, թաք քու դամաղըն չաղ ըլի.
Թէգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա:

Քու դարդըն ինձի պառվեցուց. ո՞ւմըն ասիմ, Սա՛յաթ-Նովա.
Մի՛ գըցի ձեռնէմէն ձեռըն` օսկէ թաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Փըռանգըստանու միջէն էլած` զար ատլաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լէ դավթարըդ, ղո՛ւթին դի` ռանգու ռուքար իմ քիզ ամա:

Ղազալի. էս Արութինը ու իր սիրեկանը վուր խօսիլ ին, էն է. սիրեկանն ասել է ուղիղ Սայաթ-Նովի էրեսին, քրոնիկոնի 442-ին (1754):
Էսպես ասել է մեկ հաւատարիմ սիրեկանն, եւ միւս էրեսին` Սայաթ-Նովէն, ապրիլի 1-ին, քրոնիկոնի 442-ին (1754):

Թարգմանություն

Ինձ սիրեցիր, ոգի առար, երգի մատյան եմ քեզ համար.
Մի՛ քաղիր փշի ծաղիկը` վարդ, սուսանբար եմ քեզ համար.
Չեմ թողնի քեզ արեւի տակ` շվաքով ծառ եմ քեզ համար.
Ես քո մահը ո՞նց կցանկամ` նուշ ու շաքար եմ քեզ համար:

Էլի քո այգուն տեր եղիր, ուրիշ այգուց վարդ չեն տա քեզ.
Աղ ու հացը դեն մի՛ գցիր, շաբաթը մեկ այցի եկ մեզ.
Թեկուզ աշխարհս պտույտ գաս, չես տեսնի հարազատ ինձ պես .
Միայն ուրիշի չսիրես` երդումով յար եմ քեզ համար:

Երանի թե չծնվեի, վա՜յ էն օրին` ես քեզ տեսա.
Դու բլբուլ ես, ես` կարմիր վարդ, չասես` վարդը շուտ կգնա.
Մի փոքր էդպես դիմա՛ցիր, շուտով Հնդստան մի՛ գնա.
Անձեռագործ, անվարձ, անծախս` նուրբ ոսկեկար եմ քեզ համար:

Ա՛ստված վկա, իմ գուրգուրված գլուխը քեզ մա՛տաղ լինի.
Ե՛կ, քեզ հետ սիրով խաղ անեմ, ով ուզում է թող սրտնեղի.
Ես քո խոսքից չեմ անց կենա, միայն սիրտդ ուրախ լինի.
Թեկուզ անմահություն ուզես, սիրով կճարեմ քեզ համար:

Էդ քո վիշտը ինձ ծերացրեց, էլ ու՞մ ասեմ, Սա՛յաթ-Նովա.
Եկ ձեռքից-ձեռք ինձ մի՛ գցիր` ոսկե թաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ֆրանկստանի միջից ելած զար-ատլաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լիր մատյանդ, ա՛րկղը դիր` հույս ու պատվար եմ քեզ համար:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan