Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում

Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հունիսի 14-23-ը ՀՀ Նկարիչների միության սրահում տեղի կունենա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2018/2019 ուս. տարվա շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ կիրառական արվեստի դիպլոմային աշխատանքների ընտրանու ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Գեղարվեստի ակադեմիան 2018/2019 թթ. ուսումնական տարում 147 ուսանող ավարտում է բակալավրիատը։

Լուսանկարները՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում