USD
EUR
RUB

Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: «5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը: Երբ խոսքերը չեն հերիքում, ապա հերթը պարինն է, որը ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Պարել սիրում են շատերը, բայց քչերն են կարողանում զբաղվել պրոֆեսիոնալ պարարվեստով: Ասատուր Քալաշյանը, երկար տարիներ լինելով պարարվեստում, «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման օրից սաների համար ապահովել է բոլոր պայմանները պրոֆեսիոնալ և հետաքրքիր պարային ճանապարհ անցնելու համար: Նախորդ 5 տարիների գործունեության և սպասվելիք համերգի մասին խոսել է դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը:

- Կպատմե՞ք «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման և կարգախոսի մասին:

- Այս դպրոցից առաջ ունեինք «Ինտեր Դանս» պարային համույթը, որը ևս ներկայանում էր պրոֆեսիոնալ կերպով, բայց նոր կադրերի կարիք կար և որոշվեց, որ պետք է համապատասխան պարային դպրոց ստեղծվի: Հիմա դպրոցն արդեն 5 տարեկան է և ամփոփում է այդ տարիների գործունեությունը, հունիսի 23-ին կայանալիք մենահամերգով: Մենք ներկայացնելու ենք մեր տարիների աշխատանքը և պարարվեստում ունեցած մեր պրոֆեսիոնալ սանդղակը: Դպրոցի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «Պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհ», և միտում ունենք պահելու ու առաջնորդվելու այդ խոսքերով:

- Մենահամերգի ժամանակ քանի՞ պարային դասարան կներկայանա, և, ընդհանուր առմամբ, դպրոցում ի՞նչ տարիքային խմբի սաներ կան: -Դպրոցն ունի 6 դասարան, որոնք հենց պրոֆեսիոնալ պարարվեստով են զբաղվում: Մեր դպրոց ընդունվում են սկսած 4 տարեկանից և ավարտում 16 տարեկանում: 4 և 5 տարեկանները սովորում են նախապատրաստական դասարաններում, որտեղ երեխաները անցնում են պարային ոչ ծանրաբեռնված ծրագիր, իսկ 6 տարեկանից արդեն ընդունվում են առաջին դասարան: Մեր դպրոցում գործում է նաև սիրողական մեկ խումբ, բայց դա ուղղակի ստեղծվել է, որ 16 տարեկանից բարձր պարի սիրահարները հնարավորություն ունենան զբաղվել իրենց հոբիով: Սիրողական խմբի վրա շեշտը չի դրվում, քանի որ դպրոցի պրոֆեսիոնալ բաժիններում աշխատանքն արդեն իսկ ծանրաբեռնված ու խիստ գրաֆիկով է:

- Ի՞նչ ժանրի պարեր են դասավանդվում Ձեր դպրոցում, և 5-ամյակի համերգային ծրագրում ներկաները ի՞նչ կվայելեն:

-ՈՒսումնասիրում ենք տարբեր ժանրի պարեր՝ հայկական, տարբեր ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, բայց հիմքում դրված է դասական պարը: Երեխաները խորացված սովորում են դասական պար, որի հիման վրա զարգանում է իրենց կատարողական արվեստը մնացած պարային ժանրերում: Որպես կրթական ծրագիր մեր դպրոցում պարային ժանրերը շատ են կախված տարիքից և դասարաններից: Երեխաներն ամեն տարի ավարտում են տվյալ դասարանն ու տեղափոխվում մյուսը, որտեղ ուսումնական ծրագիրն ու պարաձևերն այլ են: Դպրոցում դասավանդում են իրենց գործի կարևորությունը իմացող մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց անելիքը: «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցում» չեն ուսումնասիրվում միայն այն ժանրերը, որոնք կանոններով տարբերվում են դասական պարարվեստից, օինակ՝ Hip-Hop, break dance և այլն:

- Այս 5 տարվա ընթացքում դպրոցի սաները մասնակցե՞լ են արդյոք պարային մրցույթների Հայաստանում կամ արտերկրում:

- Անկեղծ գտնվեմ և կասեմ, որ հիմնականում ոչ, քանի որ մեզ համար գլխավոր մրցանակը պրոֆեսիոնալ հարթակներում պարելն ու մեր համբավը բարձր պահելն է: Արտերկրում մի ժամանակ մասնակցել ենք միջազգային պրոֆեսիոնալ մրցույթների, գրանցել ենք բարձր ցուցանիշներ, վերադարձել մրցանակներով, բայց հիմա մենք կենտրոնացած ենք սաների կրթության ու արդյուքների վրա: Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:

Լրահոս
«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է Վահագն Դավթյան․ Համո Սահյանին Վահան Տերյան․ Մենության խավար զնդանից կրկին Սբ. Բեռնարդոս, «Մարիամի՝ Տիրոջ աղախնու խոնարհությունը» «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը Նվիրում Շնիտկեին «Սառը սիրտ 2» մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել տոնական հանգստյան օրերին «Կոմիտասյան գոհարները ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք»
website by Sargssyan