Մադոննան նոր տեսահոլովակում կոչ է անում արգելել զենքի ազատ վաճառքը

Մադոննան նոր տեսահոլովակում կոչ է անում արգելել զենքի ազատ վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել է նոր տեսահոլովակ՝ God Control։ Ստեղծագործությունն ընդգրկված է Madame X ալբոմում, որը ներկայացվել է հունիսի 14-ին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգում Մադոննան կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը։

Տեսահոլովակի վերջում Մադոնան կոչ է անում աջակցել հասարակական և քաղաքական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զենքի ձեռք բերման օրենքները խստացնելու ուղղությամբ։

«Որևէ մեկն անվտանգ չէ։ Վերահսկողություն զենքի վրա։ Հիմա»,- ասում է Մադոննան տեսահոլովակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում