Լուվրում գտնվող հայտնի կտավների հիման վրա նոր օծանելիքներ կստեղծվեն

Լուվրում գտնվող հայտնի կտավների հիման վրա նոր օծանելիքներ կստեղծվեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Փարիզի հեղինակավոր Լուվրի թանգարանը հայտարարել է, որ ֆրանսիական Officine Universelle Buly ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանում պահվող հայտնի կտավներից ութի հիման վրա նոր բույրեր կստեղծվեն:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, արդյունքում արվեստասերները հնարավորություն կունենան ոչ միայն հիանալու արվեստի այդ գործերով, այլև վայելելու դրանց «բույրը»:

Բույրերից յուրաքանչյուրը կստեղծվի առանձին վարպետի կողմից:

Օծանելիքները վաճառքի կհանվեն Լուվրից ոչ հեռու գտնվող խանութներից մեկում: Դրանք հնարավոր կլինի գնել միայն մինչև 2020թ. հունվարը:

Ստորև ներկայացված են կտավներից մի քանիսը, որոնց հիման վրա ստեղծվելու են օծանելիքները.

Հետևեք մեզ նաև Telegram-ում