USD
EUR
RUB

Պարուր Սևակ «Խենթը»

 

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարրյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև... այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՛րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև...
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՛պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց... չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

​Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում...

Անգամ դեմքդ չեմ հիշում ես...
Ու թե հիշեն՝
Միայ՛ն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը,Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն...

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի... խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞...

Լրահոս
Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Վահագն Դավթյան․ Հին մայթերն արդեն մեզ չեն ճանաչում Հրաչյա Թամրազյան. Գալարափողեր Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին «Ուր խոնարհություն չկա, այնտեղ նաև Աստված չկա» Վանաձորի դրամատիկական թատրոնը Ղազախստանում թատերական փառատոնի է մասնակցել «Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը» Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը հայրենիքում ներկայացրեց «Հայրս ասում էր» նոր ժողովածուն Բացահայտելով պատանի արվեստագետներին Բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ»-ը Հայրիկ Մուրադյան. Գյուղիս ճամբան Սիամանթո․ Արշալոյսները Աշխարհիկ ցանկությունները Ճչա­ցող լռու­թ­յուն, գե­ղա­գի­տա­կան ա­հա­բեկ­չու­թ­յուն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին ԳՀՃ Տեսչի հանդիպումը սաների հետ Մե՛նք ենք ո­րո­շում, թե ինչ­պես ապ­րել «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը կմեկնարկի Տավուշից Էրեբունի-Երևանն իր հանրաճանաչ անկյուններով ներկայացվեց նոր ցուցահանդեսում Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ Աղոթք․ Երեկոյի ժամի Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Կանցկացվի «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով Ավետիք Իսահակյան․ Հայրենի հողը Համո Սահյան․ Եվ ի՞նչ է տվել․․․ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները համերգներով կշնորհավորեն Երևանի տոնը Եղիշե Չարենց․ Եվ երբ դադարեց... Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Բիբլիական Արարատն իր ամբողջ հմայքով ներկայացվեց լեռանը նվիրված ցուցահանդեսում Նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետները կմասնակցեն «Նարեկացիական ընթերցումներին» Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր Վրեժ Սարուխանյան․ «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...»
website by Sargssyan