Սիլվա Կապուտիկյան, Թե իմանայիր

Սիլվա Կապուտիկյան, Թե իմանայիր

Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը
Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել
Շամպայնի նման խշշացող, կանչող
Արբեցնող առու
Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը
Բայց երբ գիշերը
Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ
Հասնելու հույսով քայլել եմ նորից
Թեև անհայտ է եղել կայանը
Մի ժպտա այդպես
Հավատարիմ եմ մնացել ես ինձ
Իմ հոգու լույսին իմ էությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում