USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին

 

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված` «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն», քայլերթի կազմապերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին և Ջիկ Քար-Հարրիսին՝ ուղեկցությամբ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի:

Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրեցին քայլարշավի հիմնական գաղափարները և նպատակները՝ կարևորելով կրոնների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Տիար Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Դելիից մինչև Ժնև կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաև Հայաստանով ու Արցախով:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրև ամենօրյա աղոթք ու մաղթանք:

Նորին Սրբությունը ընդգծեց նաև, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարևորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ և ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտությանը և նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների և միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները ևս իրենց նպաստը կբերեն աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգևոր ժառանգությանը և նրա կարևոր ներդրմանը երկրի կյանքում և հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում:

Վերջում Նորից Սրբությունն բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցեց քայլարշավի կազմակերպիչներին:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները Արմենուհի Սիսյան. Ուշ է՝ էլ չեմ սպասի… Ռազմիկ Դավոյան․ Մի բեկոր ժայռ պոկեմ․․․ «Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Սաղմոս ՃԼԷ Ղևոնդ Ալիշան-200 Ի՞նչ շնորհներ է տվել ինձ Աստված Հայ գրականությունը թարգմանություններում. 29 գիրք՝ 15 լեզվով Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին (նկարներ) Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ)
website by Sargssyan