Աթենքի Ակրոպոլիսը շոգի պատճառով կփակվի զբոսաշրջիկների համար

Աթենքի Ակրոպոլիսը շոգի պատճառով կփակվի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13:00-ից 17:00-ը, ծայրահեղ շոգի պատճառով փակ կլինի զբոսաշրջիկների համար, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությանը:

Աթենքի հնությունների վարչությունը փակում է հնագիտական հուշարձանը, քանի որ, Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն, օդի ջերմաստիճանը կգերազանցի +40 աստիճանը:

Այս օրերի և ժամերի համար էլեկտրոնային տոմսեր գնած այցելուներին խնդրում են էլեկտրոնային փոստով կապ հաստատել վաճառքի ծառայության հետ:

Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին և 5-ին շոգ է լինելու. օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38-40 աստիճան:

Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում ամենաշատ այցելվող հնագիտական հուշարձանն է: 2018 թվականին այնտեղ է այցելել 3,15 մլն մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում