Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին

Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am:  ITV London հեռուստաալիքը գտել է 2003 թվականի արխիվային հարցազրույց երիտասարդ մարդու հետ, որը, հնարավոր է, հենց անանուն փողոցային հայտնի նկարիչ Բենքսին է։

Ռիա նովոստին, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ նկարիչը, ում դեմքը մասամբ փակ է մարզական շապիկով և գլխարկով, ամենայն հավանականությամբ, Բենքսին է, որովհետև կադրերում երևում է, թե ինչպես է նա նկարում պատին և աշխատում է երեխայի գրաֆիտիի վրա։ Այնուհետև այդ աշխատանքները ճանաչվել են Բենքսիի և ներկայացվել են նրա ցուցահանդեսներում։

Տեսանյութի մասին մոռացվել է և հայտնաբերվել 16 տարի անց, երբ լրագրող Ռոբերտ Մերֆին նկարչի մասին տեղեկատվություն էր հավաքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում