Թութանհամոնի կիսանդրին աճուրդում վաճառվել է 4,7 միլիոն ֆունտով

Թութանհամոնի կիսանդրին աճուրդում վաճառվել է 4,7 միլիոն ֆունտով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Լոնդոնի աճուրդում 4,7 միլիոն ֆունտ սթեռլինգով վաճառվել է Թութանհամոնի կիսանդրին, չնայած եգիպտական իշխանությունների կոչերին՝ հետաձգել վաճառքը:

Եվրանյուզի հաղորդմամբ, Կահիրեն կասկածում է, որ այն ապօրինի է դուրս բերվել երկրից 1970-ական թվականներին: Christie’s աճուրդի տունը, որին է պատկանում արձանիկը, նկարագրել է այն որպես պատանի փարավոնի պատկեր, որտեղ Թութանհամոնը ներկայացված է արևի և օդի աստված Ամոնի կերպարով: Կահիրեն պահանջում է հետաքննել արձանիկի վաճառքի օրինականությունը, հայտարարելով, որ այն կարող էր գողացված լինել Կարնակի տաճարից՝ Լուքսորից ոչ հեռու:

Աճուրդի տունն, իր հերթին, պնդում է, որ 3 հազար տարեկան կիսանդրին, այլ առարկաների հետ, գնվել է մասնավոր հավաքածուից: Christie’s-ից ասել են, որ 1960-ական թվականներին արձանիկը պատկանել է գերմանացի արքայազն Վիլհելմ ֆոն Թուրն-ի-Թաքսիսին, այնուհետև ճամփորդել տարբեր մասնավոր հավաքածուներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում