Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իրաքի տարածքում գտնվող Բաբելոն հնագույն քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ որոշումը կայացվել է կոմիտեի 43-րդ նստաշրջանում, գրում է rg.ru-ն: Ըստ աղբյուրի, Իրաքը ավելի քան երեսուն տարի փորձել է Բաբելոնը՝ հնագույն հուշարձաններից մեկն, ընդգրկել Համաշխարհային ժառանգության ցանկում:

Քվեարկությունից հետո Իրաքի պատվիրակության ներկայացուցիչն ասել է, որ հուշարձանի՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելը, կնպաստի հին քաղաքի ուսումնասիրությանը:

Բաբելոնը հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկն է, որը եղել է Տիգրիա և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։

Այս տարածքում են գտնվում Բաբելոնի կախովի այգիները (Շամիրամի այգիներ), որոնք կառուցվել են մ.թ.ա. 600 թվականին և համարվել են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում