USD
EUR
RUB

Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Սիրված իրադարձության գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 14-ը, հայ ֆիլմասերներ հասարակությունն ն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը եղել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել ենան կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական անգամ ողջունում եմ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներին, ովքեր իրենց գործն այս տարի վստահել են երիտասարդ սերնդին: Ողջունում եմ նաև մեծ դահլիճներում համախմբված կինոսեր, արվեստասեր ու կինոյի լեզուն նորովի բացահայտել ցանկացող հասարակությանը: Տարիներ շարունակ, Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ: Հաճելի կինոդիտում, մասնագիտական նոր վերելք և վառ տպավորություններ եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և նրա գլխավոր գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչի կապակցությամբ մենք չափազանց ուրախ ենք: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը, և հուսով ենք, որ միասին մշտապես կազդարարենք փառատոնի մեկնարկը»,- իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնը բացվել է Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամի կինոփառատոնների խաղացանկերից վերցրված մի շարք ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային են: Դրանք կրում են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

«Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ՝ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի (4) և Արթուր Արիստակիսյանի (2) գործերից:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:

16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Փակմանը ցուցադրվելու է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:

Լրահոս
Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց» Նոր հրատարակություն «Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով Նոր նշանակում «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տագ­նա­ցը. Դեղձ Ա­շոտ Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն «Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը» Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին Վահան Տերյան. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր Վիլիամ Սարոյան․ «Ա՜խ, վաթան, վաթան» Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին Սիցիլիա՝ առանց շպարի Իտալիա Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի համերգին կկատարի Տատյանայի արիան` «Եվգենի Օնեգին» օպերայից Վրաստանը Հայ առաքելական եկեղեցուն կտրամադրի 600.000 լարի Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին Ճշմար­տու­թ­յու­նը մեկն է, իսկ խա­բեու­թ­յու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր Մարդ-թատրոն. Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 97 տարեկան Արման Մանարյանի «Կարինեն» ցուցադրվել է լոնդոնյան «Cine Lumiere»-ում Մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ Semper Opera Ball փառատոնին Ռուս դերասանուհի Վալենտինա Տալիզինան նշում Է իր 85-ամյա հոբելյանը Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը «Հրաժեշտ պատրանքներին». Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
website by Sargssyan