USD
EUR
RUB

Քահանայական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

 

Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Սիոն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանաների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց հայոց արքաների և սրբերի անուններ: Գարեգին սրկ. Սողոմոնյանը վերակոչվեց Տ. Աբգար քահանա, Հարություն սրկ. Երանյանը՝ Տ. Երվանդ քահանա, Սարգիս սրկ. Ծատուրյանը՝ Տ. Բենիամին քահանա, Վոլոդյա սրկ. Նաջարյանը՝ Տ. Վարազդատ քահանա, Գևորգ սրկ. Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա, Հովհաննես սրկ. Օհանյանը՝ Տ. Տրդատ քահանա, Լևոն սրկ. Բադիրյանը՝ Տ. Տիգրան քահանա, Հովհաննես սրկ. Գալստյանը՝ Տ. Գյուտ քահանա, Ստեփան սրկ. Ասատրյանը՝ Տ. Արամ քահանա, Նարեկ սրկ. Աբրահամյանը՝ Տ. Աշոտ քահանա, Համբարձում սրկ. Հակոբյանը՝ Տ. Վաղարշ քահանա և Ռազմիկ սրկ. Դավթյանը՝ Տ. Լևոն քահանա:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Սրբազան Հայրը, խոսելով ձեռնադրության սուրբ խորհրդի և քահանայական կոչման մասին, դիմեց նորաօծ եկեղեցականներին. «Սիրելի նորընծաներ, դուք հաջորդականությունն եք առաքելական շավիղի, երբ Տերը փոխանցեց առաքյալներին, առաքյալներն էլ մեր հայրապետներին և այսպես շարունակ Եկեղեցու մեջ մինչև այսօր:

Ձեռնադրության խորհրդով դուք ոչ միայն նոր կյանք, նոր անուն, նոր կոչում եք ստացել, այլ նաև նոր հնարավորություններ, նոր իրավունքներ, որովհետև դուք պետք է գնաք քարոզելու, հովվելու ձեր ժողովրդին և, ինչպես աղոթքի մեջ է ասվում, զգաստ սիրտ թող տա ձեզ Տեր Աստված, որովհետև այս նոր ժամանակներում առավել ևս կարիք կա զգաստության, զգոնության, խելամտության և ողջախոհության»: Սիոն արքեպիկոսպոսը կոչ արեց նորաօծ քահանաներին ծառայել հավատքով, սիրով և հավատարմությամբ:

«Եթե դուք ունենաք հավատք, դուք կարող եք բոլոր տեսակի դժվարությունները, պատնեշներն ու ժայռերը հաղթահարել ու անցնել առաջ, որովհետև այդ հավատքով մեր Տեր Հիսուս Քրիստոս նույնպես գնաց և կատարեց իր առաքելությունը՝ փոխանցելով այն նաև մեզ, որպեսզի մենք էլ հստակ գիտակցենք, որ քրիստոնյայի, առավել ևս հոգևորականի կյանքը հանգստավետ կյանք չէ, դյուրին կյանք չէ: Փշոտ է հոգևորականի կյանքը. նախատինք, նզովք, չարչարանք պետք է կրեն հանուն Հիսուս Քրիստոսի»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հորդորելով նրանց հավատարիմ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սուրբ Էջմիածնի միաբանությանը:

Սիոն Սրբազանը ձեռնադրության կապակցությամբ իր շնորհավորանքներն ուղղեց Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով, որ Նորին Սրբության օրհնության ներքո նորանոր հոգևորականներ գան ու ծաղկազարդեն Հայ Եկեղեցու անդաստանն իրենց անսասանելի, անձանձրույթ աղոթքով և ծառայությամբ: Պատարագիչ Սրբազանն ի սրտե շնորհավորեց նաև Մայր Աթոռի միաբանությանը, նորաօծների ընտանիքների անդամներին և համայն հայությանը՝ Հայ Եկեղեցու ծոցում տասներկու նոր մշակների ծննդյան առնչությամբ:

Գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականները բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրելով վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու աջերը` ստանալով նրանց անդրանիկ «Ողջույն»-ը: Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan