USD
EUR
RUB

Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է համերգաշրջանը՝ 42 համերգ, տասնյակ հազարավոր ունկնդիրներ, ձայնագրություններ, փառատոներ, կրթական ծրագրեր և այլն

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը, անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախումբը Հայաստանում հանդես է եկել 34 սիմֆոնիկ, 3 կամերային համերգով՝ ավելի քան 43 հազար ունկնդիրների մասնակցությամբ։ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբն ունեցել է 5 համերգ, որոնց ներկա է եղել շուրջ 10 հազար հանդիսատես։ Բանակցություններ են վարվում մյուս համերգաշրջանի ընթացքում նույնպես Դուբայ այցելելու և ելույթներով հանդես գալու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է առցանց տիրույթում իր ելույթների ուղիղ հեռարձակումը։ Դա հնարավորություն է տալիս կոլեկտիվի գործունեությունը ներկայացնել ամբողջ աշխարհին։ 2018-2019 համերգաշրջանի ընթացքում նվագախմբի 23 համերգ ունեցել է օն-լայն հեռարձակում, որոնց ընթացքում արձանագրվել է ավելի քան մեկ միլիոն առցանց դիտում։

Նվագախումբը կարևորում է ոչ միայն երևանյան ելույթները և այդ ելույթների առցանց սփռումն ամբողջ աշխարհում, այլև մեծ տեղ է տալիս մարզային ելույթներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն անցնող համերգաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել 5 մարզերում։

Նվագախումբը հանդես է գալիս չկրկնվող երկացանկով՝ երաժշտասերներին ներկայացնելով ինչպես ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայ հեղինակների գործեր։ Հաշվետու ժամանակաշրջանում նվագախումբը կատարել է 26 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն։ Կայացել է 5 պրեմիերա։
Հայաստան են հրավիրվել ճանաչված մենակատարներ, նվագախումբը համագործակցել է նաև հայ սոլիստների հետ։ Անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախմբի հետ ելույթ են ունեցել 16 երկրի 33 մենակատարներ՝ Բորիս Բերեզովսկի, Դանիել Ռոն, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի, Գլորիա Կամպաներ, Հասմիկ Պապյան, Դենիս Շապովալով, Սերգեյ Խաչատրյան, Վահագն Պապյան, Ալեքսանդր Ռոմանովսկի, Վալենտինա Բաբոր և այլք։

Նշվել են երաժշտական արվեստի մեր երախտավորների հոբելյանները՝ Կոմիտաս-150, Արմեն Տիգրանյան-140, Ավետ Տերտերյան-90, Յուրի Դավթյան-90, Յուրի Հայրապետյան-85։

Ինչպես միշտ, նվագախումբը հանդես է եկել փառատոնային գործունեությամբ՝ իրականացնելով Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (Տերտերյան ֆեստ), Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում։

Ներկայացվել են նաև մի շարք հատուկ ծրագրեր՝ «Հոլիվուդ նոն-ստոպ», «Խաչատրյան նոն-ստոպ», «Խաչատրյան ջազ»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին, Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովին, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին։

Նվագախումբը տարեցտարի հարստացնում է իր ձայնադարանը։ Անցնող համերգաշրջանում տեսաձայնագրվել է 28 համերգ, կատարվել է 29 համերգի աուդիոձայնագրություն։ Առաջիկայում նախատեսվում է ձայնագրել Ավետ Տերտերյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի 3 սիմֆոնիաներ: Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ այդ ձայնագրությունների պրոդյուսերը լինելու է 5 «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, որը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկը։

Քրիստոֆեր Ալդերը ձայնագերել է Աննա Նետրեբկոյի ձայնասկավառակը, որը արժանացել է 2 «Գրեմմիի» մրցանակակի։ Ալդերը ձայնագրել է Կլաուդիո Աբադոյի վերջին համերգներից մեկը, որը նույնպես արժանացել է «Գրեմմիի»։

Նվագախումբն անցնող համերգաշրջանում ունեցել է երկու բարեգործական համերգ՝ աշխարհահռչակ Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը՝ ավելի քան 3 միլիոն դրան, փոխանցվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին, և Վահան Արծրունու հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը հատկացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի՝ ուսման վարձի վճարման խնդիրներ ունեցող ուսանողների աջակցությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի մշակութային դաստիարակությանը։

2018թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկեց ԴասA կրթական նախագիծը Երևանի ավագ դպրոցներում։

Նախագծի շրջանակներում աշակերտների համար իրականացվել են դասընթացներ դասական երաժշտության մասին՝ նրանց հրավիրելով նաև համերգների։ 2018թ. նոյեմբերից 2019թ. մայիս ամիսներին շուրջ 14 հազար աշակերտ մասնակից է դարձել ԴասA ծրագրին։ ԴասA-ն մեծ արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս։ Այժմ դիտարկվում է ծրագրի բովանդակության կատարելագործման և շարունակականության ապահովման հարցը։ Ի դեպ, բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականը մի քանի օր առաջ, հղում անելով ԴասA-ին, առաջարկել է Անգլիայի դպրոցներում երաժշտությունը ներմուծել որպես այլընտրանքային կրթություն։ Սա մեծագույն հաջողություն է, տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը։

Նվագախմբի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային և հայաստանյան մամուլում։ Միջազգային մամուլը 13 անդրադարձ է կատարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հայաստանյան լրատվամիջոցները շուրջ 1300 անդրադարձ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վերաբերյալ, այդ թվում արվել է 19 հեռուստահարցազրույց, 55 հեռուստառեպորտաժ, 23 ռադիոանդրադարձ, 116 հարցազրույց օնլայն և տպագիր հարթակներում և այլն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը անցնող համերգաշրջանում ձեռք է բերել նոր գործընկերների, որոնց հետ գործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի նվագախմբի աշխատանքները։ 2019 թվականից միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage երաժշտական միջազգային գործակալությունը։

2019 թվականից մեկնարկում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը «Տաշիր գրուպի» հետ, որը հանդիսանում է նվագախմբի գլխավոր հովանավորը։

2019 թվականից նվագախումբը գործունեություն է ծավալում «Իմ քայլը» հիմնադրամի «Դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության աջակցությամբ։

Նշենք նաև, որ հուլիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցնող համերգաշրջանի ամփոփիչ համերգը. կհնչի ամենառոմանտիկ սիմֆոնիաներից մեկը՝ Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։

Լրահոս
Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին
website by Sargssyan