USD
EUR
RUB

GAIFF Pro, «Ձմռան վրա ձմեռ», Փարաջանով

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնը սկսել է իր ակտիվ աշխատանքը: «Ոսկե ծիրան»-ի երկրորդ օրը հագեցած էր իրադարձություններով: Փառատոնի շրջանակում հուլիսի 8-ին տրվեց GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի մեկնարկը: Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվում է C2C տարածաշրջանային շուկան, որը նախագծեր է ընդունում Փոքր Կովկաս տարածաշրջանից: Հայտերի ընդունման երկուամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: Հուլիսի 8-11-ի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և փորձել ֆինանսավորում և գործընկերներ ապահովել ֆիլմերի հետագա արտադրության համար։ Փառատոնային երկրորդ օրը մամուլի ասուլիսով հանդես եկավ ռեժիսոր Ծյան Սին, ում «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի լիամետրաժ միջազգային մրցույթում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում անցկացվեց Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Փարաջանովի 95-ամյակին։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում բացված աննախադեպ այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն և առիթ էր տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը։ Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում ներկայացվեց Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում բրիտանացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ, ով ներկաների հետ կիսվեց կինոոլորտում իր բազմամյա փորձի մասին պատմություններով: Տեղի ունեցավ նաև «Դիտակետ. Լեհաստան» ծրագրի բացումը, անցկացվեց Վոյչեխ Հասի ֆիլմերի պաստառների ցուցահանդես: Նշանակալի իրադարձություն էր նաև բացօթյա ֆիլմի ցուցադրությունը, որը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում:

Ցուցադրվեց Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը: «Ծուռ ծիրան» ծրագրի բացումն ազդարարվեց Կլեր Դընիի «Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ:

«Փարոսը» ֆիլմի ցուցադրությամբ էլ հարգանքի տուրք տրվեց Մարիա Սահակյանին:

Ցուցադրվեց նաև փառատոնի հատուկ հյուր Արթուր Արիստակիսյանի «Ափեր» ֆիլմը: GAIFF Pro, «Winter After Winter», Փարաջանով. «Ոսկե ծիրան»-ի երկրորդ օրը հագեցած էր իրադարձություններով Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնը սկսել է իր ակտիվ աշխատանքը: Փառատոնի շրջանակում հուլիսի 8-ին տրվեց GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի մեկնարկը: Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվում է C2C տարածաշրջանայինշուկան, որը նախագծեր է ընդունում Փոքր Կովկաս տարածաշրջանից: Հայտերի ընդունման երկուամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: Հուլիսի 8-11-ի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և փորձել ֆինանսավորում և գործընկերներ ապահովել ֆիլմերի հետագա արտադրության համար։

Փառատոնային երկրորդ օրը մամուլի ասուլիսով հանդես եկավ ռեժիսոր Ծյան Սին, ում «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի լիամետրաժ միջազգային մրցույթում: Մոտ 1945-ին Ճապոնիայի կոմից բռնազավթված հյուսիսարևելյան Չինաստանում մի ընտանիք ձգտում է իր տոհմը շարունակել: Ընտանիքի միակ կին անդամը համրացել է ճակատագրական աղետներից, ավելի պայծառ ապագայի սպասելով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում անցկացվեց Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Փարաջանովի 95-ամյակին։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում բացված աննախադեպ այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն և առիթ էր տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը։ Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում ներկայվեց Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում բրիտանացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ, ով ներկաների հետ կիսվեց կինոոլորտում իր բազմամյա փորձի մասին պատմություններով:

Տեղի ունեցավ նաև «Դիտակետ. Լեհաստան» ծրագրի բացումը, անցկացվեց Վոյչեխ Հասի ֆիլմերի պաստառների ցուցահանդես: Նշանակալի իրադարձություն էր նաև բացօթյա ֆիլմի ցուցադրությունը, որը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Ցուցադրվեց Բեռնարդո Բերտոլուչչիի «Երազողները» ֆիլմը:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Գալարափողեր Վարդան Հակոբյան․ Ծանրացող իրիկուն Ո՞ւր ենք մենք Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Մշո Ճառընտիր Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ Աղոթք ընտանիքի համար Զապել Եսայան․ «Անի քաղաք նստեր կուլայ…» Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ Հայոց իմաստակիր հնչյուններ Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել… Թամանյանական գլուխգործոցի անակնկալը «Կիլիկիա. Առյուծների երկիր». Շուտով մեծ պրեմիերա՝ Հայաստանում Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը Ներսես Շնորհալի․ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը» Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը: «Կոնսերվատորիայում բոլոր քննությունները տեսաձայնագրվել են» «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները Հավատը`բարոյական կյանքի հիմք Ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր բուհերում ԳԱԿ-ն այսօր կազմակերպում է բացօթյա համերգ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»
website by Sargssyan