USD
EUR
RUB

Դատարանում նախարարին հաղթած տնօրեն. «Կրել ենք բարոյական եւ ֆինանսական վնասներ»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am:  Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի հրամանը՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կարապետյանն ասաց, որ գրեթե համոզված էր, որ նման վճիռ կլինի:

Ինչ վերաբերում է հարցին, որ թատրոնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, ինչպե՞ս են ինչ-ինչ հարցեր կարգավորելու, տիկին Կարապետյանը պատասխանեց. «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, որը թատրոն ոտք չի դրել: Կարծում եմ դա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կարգավորվեիք հարցն է` ըստ օրենքի: Ես տեղյակ եմ պահել նախարարությանը դատարանի վճռի մասին, պատրաստվում եմ այն ներկայացնել նախարարություն, որպեսզի իմ բոլոր իրավական հարցերին լուծում տրվի»:

Տիկին Կարապետյանը տեղեկացրեց. «Թատրոնը ֆինանսական առումով այս ընթացքում կաթվածահար է եղել, սակայն ստեղծագործական առումով չի դադարեցրել իր գործունեությունը: Մենք մեր փորձերն արել ենք, առաջիկայում երկու պրեմիերա ունենք: Նախկինում էլ ասել էի, որ իրենց պատճառով մեր պրեմիերաները հետաձգվել են: Շատ մեծ «Նարեկացի» ծրագիր ունենք, որը իրականացնում ենք բեմադրիչ Արթուր Սահակյանի եւ «Հովեր» երգչախմբի հետ: Դա շատ ձգձգվեց, մինչդեռ վաղուց կարող էինք ունենալ: Մենք կրել ենք բարոյական եւ ֆինանսական վնասներ»:

Գայանե Կարապետյանի խոսքերով. «Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարի անգործության պատճառով կուտակվել են լուրջ տուգանքներ հարկային դաշտում, 6 ամիսների հաշվետվությունների տույժ-տուգանքները եւս եկել են իմ անվան տակ, քանի որ տնօրենի պաշտոնակատարը չի էլ տեղեկացրել հարկային ծառայություններին, որ կա ժամանակավոր պաշտոնակատար, եւ ըստ նախարարության հրամանի` նախկին տնօրենն ազատված է: Այդ բոլոր հարցերից նախարարությունը տեղյակ է, ես բոլոր փաստաթղթերը տրամադրել եմ եւ կարծում եմ, որ շատ շուտով հանդիպում կունենանք, այս հարցերը կքննարկվեն ու իրավաբանական լուծում կստանան:

Ինչ վերաբերում է տարածքի խնդրին, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ տարածքը երբեւէ մշակույթի նախարարությանը չի պատկանել դեռ 2006թ-ից, բոլոր գործողությունները ապօրինի են եղել, եւ Նազենի Ղարիբյանի, եւ նրա ենթակաների կողմից, որոնք դուռ են կոտրել, սխալ տեղեկատվություն են տվել ոստիկանությանը, դատախազությանը, իրավապահ մարմիններին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Եղիշե Չարենց․Հայրենիքում Զինվորի աղոթք Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում» Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց» Նոր հրատարակություն «Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով Նոր նշանակում «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տագ­նա­ցը. Դեղձ Ա­շոտ Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն «Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը»
website by Sargssyan