USD
EUR
RUB

«ՈՒնի շենք, չունի շենք»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Երևանի մնջախաղի պետական թատրոնը պարբերաբար բախվում է նույն խնդրին` ունի շենք, չունի շենք: Վերջին հանգրվանը, թվում էր, Մոսկովյան 5 հասցեում գտնող շենքն էր (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր հանրապետական զինկոմիսարիատը): Թատրոնի տնօրենությունը համաձայնել էր: Սակայն, ըստ ամենայնի, նոր հասցեն փոխվելու է: Տարածքը առաջարկել էր մշակույթի նախարարությունը: Շենքն ամրակցված է պաշտպանության նախարարությանը, որը հրաժարվել է շենքը փոխանակելուց ու այն տրամադրելուց թատրոնին։ «Ի՞նչ է սպասում թատրոնին» հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխտնօրեն ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ:

«Ես կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել մնջախաղի պետական թատրոնի հարցում: Մենք ինտենսիվ աշխատում ենք պատասխանատուների հետ, որ օր առաջ սկսեն շինարարությունը, որովհետև իսկապես մնջախաղի թատրոնը պետք է տարածք ունենա: Չեմ ուզում շտապել և ինչ- որ բաներ ասել, թե ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք արել, ես ուզում եմ այս մասին խոսել այն ժամանակ, երբ վերջնականապես կմեկնարկեն շինարարական աշխատանքները»: Փոխնախարարը այլ մանրամասներ չհաղորդեց, միայն փաստեց, որ նոր տարբերակի վրա են կանգ առել:

Թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, շենքի կառուցման համար թատրոնին տարածք էր հատկացվել Հյուսիսային պողոտայում: 2017-ին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել էր ազգային գրապալատի շենքը։ Թատրոնը ստեղծվել է 1974-ին, այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Ամբողջական զրույցը Արա Խզմալյանի հետ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Գալարափողեր Վարդան Հակոբյան․ Ծանրացող իրիկուն Ո՞ւր ենք մենք Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Մշո Ճառընտիր Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ Աղոթք ընտանիքի համար Զապել Եսայան․ «Անի քաղաք նստեր կուլայ…» Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ Հայոց իմաստակիր հնչյուններ Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել… Թամանյանական գլուխգործոցի անակնկալը «Կիլիկիա. Առյուծների երկիր». Շուտով մեծ պրեմիերա՝ Հայաստանում Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը Ներսես Շնորհալի․ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը» Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը: «Կոնսերվատորիայում բոլոր քննությունները տեսաձայնագրվել են» «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները Հավատը`բարոյական կյանքի հիմք Ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր բուհերում ԳԱԿ-ն այսօր կազմակերպում է բացօթյա համերգ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»
website by Sargssyan