Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն

Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սիրիական Հալեպ քաղաքի հնագույն միջնաբերդում կայացել է դասական երաժշտության համերգ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Այն շրջանը, որտեղ մենք ապրել ենք մինչև պատերազմը, այժմ ահաբեկիչներն են զբաղեցրել։ Ստիպված այլ տեղ ենք փախել, մեզ ամեն անհրաժեշտ բան տվել են։ Նման համերգները՝ իսկական երջանկություն են»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։

Միջնաբերդն ավելի քան 1000 տարեկան է։ Ռազմական գործողությունների ընթացքում և 2016 թվականին քաղաքն ազատագրելուց որոշ ժամանակ անց Հալեպում դժվար էր կազմակերպել նմանատիպ միջոցառումներ։ Այսօր Հալեպն անվտանգ է և քաղաքի տարբեր հարթակներում սկսել են անցկացվել զանգվածային մշակութային միջացառումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում