USD
EUR
RUB

Ավետիք Իսահակյան․ Անպարտելի ոգին

 

Եփրատից հեռու, անապատում կային մի քանի խղճուկ տաղաւարներ:

Հայրենի ողբալի սպանդից մազապուրծ մի քանի տասնեակ Հայեր էին ծուարել, նրանց ներքեւ՝ ծերեր, կանայք ու մանուկներ:

Ցնցոտիներով էր ծածկուած նրանց ոսկրացած մերկութիւնը, եւ նրանց հայեացքների մէջ մշտական սարսափն էր սառած, ինչպէս կախաղանի տակից հրաշքով ազատուած մահապարտների աչքերն են լինում:

Ժպիտ եւ ուրախութիւն սպաննուած էին նրանց աչքերի մէջ. միայն անմեռ յոյսի մի կայծ կար, որ տակաւին կեանքի նշոյլ էր տալիս նրանց բիբերին:

Երկնքից հրաշէկ արեւը կրակ էր մաղում, եւ առաւօտը կիզիչ էր ինչպէս միջօրէին:

Հեռուն, դեղնաւուն հողերի վրայ, հորիզոններն էին իջնում պղնձէ պատերի պէս:

Ծերերն ու պառաւները՝ հիւանդ ու դալուկ, կուչ էին գալիս տաղաւարների մի անկիւնում, գոց աչքերով իրենց երդիքների անդորր ծուխն ու պարտէզնների ծաղկած ծառերը վերապրելով: Եւ քանդւում էր ու հատնում նրանց չարչարուած հոգին...

Գիշերները թեթեւ անդորրում էին այդ թշուառների հուր ու զարհուրանք տեսած աչքերը, սակայն յաճախ, քրքրւում էին նրանց հոգիները կարմիր, ահաւոր տեսիլներով...

Առաւօտ էր: Վաղահաս պառաւած կանայք ստուերի մէջ նստած չորացած մատներով կար էին անում, հազար խնդրանքով ձեռք բերուած աշխատանքներ, որոնցով իրենց հարազատների չոր հացն էին վաստակում:

Անխոնջ, անդուլ կարում էին նրնաք, իրենց ճմլուած սրտերի մէջ սեւ արցունք թափելով:

Տաղաւարների առջեւ մանուկներ՝ պզտիկ աղջիկներ ու մանչեր, մոռանալով իրենց խղճալի օրը, խաղ էին անում, նոյնիսկ երբեմն ուրախ ճիչ արձակելով:

- Տղա՛ք, դասի եկէ՛ք, - հնչեց տաղաւարներից մայրերի ձայնը:

Եւ երեխաները ցրուեցին տաղաւարները: Երկու երեխայ՝ եղբայրներ, ձեռք ձեռքի բռնած մտան տաղաւարներից մէկը: Մեծը տասներկու տարեկան կը լինէր, փոքրը՝ եօթ-ութ: Երկուսով էլ վազեցին, ընկան մայրական գիրկը:

Չարաբախտ կինը նահատակութեան ճանապարհի վրայ կորցրել էր իր ամուսինը եւ երկու զաւակ. ամուսնուն ու պատանի որդուն շատերի հետ միասին անդարձ տարել էին թուրք ոստիկանները, իսկ ծաղկափթիթ աղջկան յափշտակել էին Քրդերը:

Մայրը գորովագին համբուրելով երեխաներին՝ ասաց կրտսերին.

-Աղուո՛ր գառնուկս, հիմա ես կը գրեմ, դուն պիտի կարդաս. տեսնեմ, գիրերը լաւ կը ճանչնա՞ս. վերջն ալ ասոր նման պիտի գրես. եթէ լաւ կարդաս, քեզի արմաւ կու տամ:

Եւ մայրը ցուցամատով գրեց աւազի վրայ.

«Աստուած պահէ հայրիկս, քոյրիկս, աղբարիկս»:

Երեխան հեգելով կարդաց գրածը:

- Ապրի՛ս, աչքի՛ս լուսիկը: - Մայրը նորից համբուրելով փոքրիկին՝ մի քանի չորացած արմաւ տուաւ:

- Հիմա ալ դուն նստէ գրէ:

Երեխան արմաւը ուտելով՝ սկսեց փոքրիկ մատով գծեր քաշել աւազի մէջ:

Մայրը դիմելով մեծ որդուն՝ ասաց.

- Իմ սիրելի՛ Վազգէնս, տեսնեմ ի՞նչ գրեր ես:

Մանուկը մի քանի բաներ էր գրել աւազի վրայ: Մայրը աչքերը լարելով կարդաց.

«Այլազգը տարաւ հայրիկս, քոյրիկս, աղբարիկս, կ'ըսեն որ սպաննած են. ես չեմ հաւատար. երբ տուն դառնանք, զանոնք հոն ողջ առողջ պիտի գտնենք»:

- Հարկա՛ւ, սիրելի՛ս, հարկա՛ւ...

Եւ արցունքը զսպելով համբուրեց երեխային եւ չկարողանալով դասը շարունակել՝ երկուսին արմաւի հետ մի կտոր սեւ հաց տալով՝ ասաց.

- Հիմա գացէ՛ք, դուրսը խաղցէ՛ք, իրիկունը, Վազգէնի՛կս, քեզի Աւետարանէն դաս պիտի տամ. անանկ լաւ պիտի սորվիս որ ընկերներդ զարմանան, ու երբ տուն երթանք, հայրիկդ պիտի տեսնէ որ պարապ չես անցուցած հոս ատենդ. շատ պիտի ուրախանայ:

Երեխաները զուարթ դուրս թռան:

Մայրը նրանց հետեւից փղձկաց դառնագին. ապա արցունքները սրբելով՝ լացակումած մրմնջաց.

- Այո՛, երբ մեր ազատուած Հայրենիքը դառնանք, զանոնք ամէնքն ալ հոն յարութիւն առած պիտի գտնանք, անշուշտ:

Ականատեսը աւելացրեց.

- Խեղճ հայ մայրերէն մի քանին հետերնին միմիայն Աւետարան ունէին. թուղթի ոչ մէկ կտոր: Անապատի աւազները յաճախ դարձան հայ մարտիրոսուած մանուկներու համար գիրք ու տետրակ, եւ աւելի յաճախ՝ պատանք ու գերեզման՝ անխաչ, յաւիտեան կորսուած ու անյայտ:

Լրահոս
All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր Վրեժ Սարուխանյան․ «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...» Հենրիկ Էդոյան․ Մի կողմ դիր զրահներդ Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Սուրբ Անանիա առաքյալ «Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում... ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ» Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ «Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը Վահան Տերյան. Հեռավոր, անել լեռնագագաթներ Կո­մի­տա­սի մար­դը Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը «Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ» «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» համաժողովի երկրորդ օրը «Կոնկ­րետ պա­հին կա­տար­վա­ծը, ե­թե ան­գամ թվում է պա­տա­հա­կա­նու­թ­յուն, այն­քան էլ պա­տա­հա­կա­նու­թ­յուն չէ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով Նոբելյան կոմիտեին քննադատել են Հանդկեին մրցանակ տալու համար Եղիշե Չարենց․ Երգ մաքառումի Սիլվա Կապուտիկյան․ Հոգեհանգիստ Նկարիչ շիմպանզե Կոնգոն Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է Հայտարարություն «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների Աղոթք` ուղղված մեր Տեր Հիսուս Քրիստոսին Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին Սիլվա Կապուտիկյանն անցել է ժամանակի քննությունը. մեկնարկեց գրողի հոբելյանին նվիրված նստաշրջանը «Հայաստանի փոքրիկ երգիչները» մենահամերգով հանդես կգա Երևանում «Բարեփոխելով աշխարհը». լավագույն ֆիլմեր և հեռուստանախագծեր Տիգրան Հեքեքյան. Կարծում էինք՝ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին
website by Sargssyan