Կբացվի ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրություն

Կբացվի ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ, ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին «Տաշիր Սթրիթ» կենտրոնում (Հյուսիսային պողոտա 6/2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում