Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է

Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն նախագիծը իրականացման փուլում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

«Թարգմանությունը Աննա Մարիա Մաթաարի կողմից ավարտվել է, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը»,- նշել է դեսպանը։՝

Հեքիաթների թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության աջակցության շնորհիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում