USD
EUR
RUB

Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Ռուսերենով լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր Թալին Տեր-Մինասյանի (Ֆրանսիա) «Ереван. Конструирование столицы в советскую эпоху» գիրքը, որը հեղինակը նվիրել է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդուն: Գրքի առաջաբանում խոսվում է այն մասին, թե ինչպես 1920-ականների վերջից մինչեւ 1960-ականներ խորհրդային հասարակությունը իր գյուղական առանձնահատկությունը փոխարինեց քաղաքայինով եւ յուրատեսակ «քաղաքային» հեղափոխություն տեղի ունեցավ: Նշվում է նաեւ, թե ինչպես է ճարտարապետ եւ սոցիոլոգ Լեոնիդ Կոգանը հստակորեն ախտորոշել, որ 1980-ականների վերջին խորհրդային հասարակության ճգնաժամը հրահրված էր «քաղաքների հրեշային վիճակով, նրանց էկոլոգիայով եւ բնակֆոնդով»: Ընդ որում, ըստ նրա՝ այդ ճգնաժամը բացատրվում էր քաղաքային կուլտուրայի հետադիմությամբ, որը նկատելի էր հատկապես խոշոր քաղաքներում:

Գրքի առաջին մասը վերնագրված է «Ճարտարապետությունն ու ուրբանիզմը 1921-1956թթ.»: Խոսքը, Չարենցի ձեւակերպմամբ, արեւային քաղաք Երեւանի առանձնահատկությունների մասին է: Հեղինակը նշում է, որ Թամանյանը հաճախ քննադատվել է իր գեղագիտական փնտրտուքների կոնսերվատիզմի համար, սակայն նա առանցքային դերակատարություն է ունեցել Երեւանի պատմության մեջ: «Որպես ապագա ճարտարապետության սեփական դպրոցի եւ ազգային ուղղվածության հիմնադիր՝ նա ստեղծել է սեփական ոճը: Նրա մոնումենտալիզմը եւ «դասական» սկզբունքները հրաշալիորեն համակցված էին Ստալինյան դարաշրջանի ճարտարապետական կանոններին»,-գրում է հեղինակը ու հավելում, որ Ռուսաստանում դաստիարակված եւ հայրենասիրական մղումներով Հայաստան տեղափոխված մտավորականը՝ չնայած բազմաթիվ ընդդիմախոսների առկայությանը, իբրեւ քաղաքաշինարար կարողացավ գծել վերածնված Հայաստանի մայրաքաղաք Երեւանի զարգացման ուղին:

Գրքի երկրորդ մասը վերնագրված է «Քաղաքի աճը եւ «մայրաքաղաքացումը», իսկ երրորդ մասը՝ «Քաղաքից պետությո՞ւն»: Գրքում նաեւ բացառիկ լուսանկարներ են զետեղված: Հավելենք, որ այն ֆրանսերենից ռուսերեն են թարգմանել Մ. Մայզուլսը եւ Ի. Միրոնենկո-Մարենկովան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ռուբեն Հովսեփյան. Նռներ Թադևոս Տոնոյան․ Հողերկպագու անձս Ամենահաջողակ դերասանուհիները Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը Ողորմության մասին Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ «Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում» Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր Վարդան Հակոբյան. Ապրում ենք՝ որպես հիշողությունը մեզնից առաջ ապրածների Նշան Պեշիկթաշլեան. Հայը Սբ. Կիպրիանոս Կարթագենացի. Գիր եկեղեցու միսնության մասին Սուրբ Հովհան Ոսկեբերան. Դատարկության եվ ճոխության մասին Գյումրու քաղաքապետարանը կաջակցի Իսահակյանի և Շիրազի անտիպ գրքերի տպագրությանը Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք Իրական հերոսն ու հաղթանակը Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին» «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Մոսկվայում կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն Պատվի պարտք Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել
website by Sargssyan