USD
EUR
RUB

Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Սոնա Սիմոնյանը Ֆրանսիայի, Հայաստանի, Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանել ու այն ներկայացնում է միջազգային կինոփառատոններում` տարբեր խնդիրների վրա գրավելով հանրության ուշադրությունը: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» կինոնկարը ռեժիսորի անձնական պատմությունն է, որի միջոցով նա անդրադառնում է նաև 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին:

«Ֆիլմն իմ սերնդակիցների մասին է, մարդկանց, որոնք ծնվել են Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց բախվում են ինչ-որ խնդիրների, որոնք երկրաշարժի հետևանք են: Ես տասը տարի առաջ եկել եմ Երևան և չեմ պատրաստվում վերադառնալ Գյումրի: Ֆիլմում պատմել եմ, որ իմ երկու ընկերներից մեկը նույնպես ցանկանում է հետևել իմ օրինակին, բայց չունի այդ հնարավորությունը: Կինոնկարը դիտելուց հետո ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու: Այնուամենայնիվ, ասվում է, որ հնարավոր է երջանկություն, ներդաշնակություն գտնել Գյումրիում ու շարունակել ապրել այնտեղ»,- հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Սիմոնյանը:

Նա առանձնակի շեշտադրում է կատարել ընտանիքի վրա, մարդկանց, որոնք վերապրել են երկրաշարժը ու հենց նրանց անձնական պատմությունների միջոցով ենք մանրամասներ իմանում երկրաշարժից:

«Ներկայացնում եմ իմ սեփական պատմությունը` փորձելով զերծ մնալ ողբերգական նոտաներից: Ամեն անգամ, երբ գնում ես Գյումրի, հիշում ես երկրաշարժն ու տեսնում, որ ոչինչ չի փոխվել ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են մարդիկ կարողանում շարունակել ապրել այնտեղ»,- նշեց Սիմոնյանն ու հավելեց, որ իր հարազատ քաղաքում շատ են ֆիլմեր նկարում, քանի որ այն գեղեցիկ է, կոլորիտային:

«Կարծում եմ` Գյումրին, ինչպես շատ այլ փոքր քաղաքներ, կինեմատոգրաֆիայի համար հրաշալի վայր է, ու քաղաքի հնարավորությունները չօգտագործելը ճիշտ չէ: Երբ այնտեղ ես ապրում, գուցե չես նկատում շատ բաներ, բայց երբ կողքից ես նայում, տպավորիչ պատկերներ ես տեսնում, որոնք ձգում են մարդկանց»,- եզրափակեց ռեժիսորը:

Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է. 20 վայրկյանում երկրաշարժը 25.000 մարդու կյանք խլեց՝ հողին հավասարեցնելով գրեթե 20 կմ տարածք: Ռեժիսորը ծնվել է այդ ալ քաղաքում, որը դադարել է աճել՝ մնալով աղետի մթին ստվերի տակ, և որտեղ ամեն մի նորածին պետք է «փոխարինի» զոհված որևէ մեկին: 30 տարի անց՝ աղետից հետո ծնված սերունդը, որի ներկայացուցիչն է ռեժիսորը, շարունակ ինքն իրեն նույն հարցն է տալիս. մնա՞լ, թե՞ մեկնել:

Սոնա Սիմոնյանը ծնվել է Գյումրիում: Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լրագրության բաժինն ավարտելուց հետո ուսանել է Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի մուլտիմեդիա լրագրության ֆակուլտետում, որտեղ նրա կարճամետրաժ ֆիլմն արժանացել է GIPA DocU մրցանակին: Հայաստան վերադառնալուն պես սկսել է աշխատել Բուն TV -ում որպես տեսամոնտաժող: «Մեծ սպասելիքները» նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է, թեև ֆիլմը նկարահանելուն զուգահեռ Սոնա Սիմոնյանը ազատ վավերագրող ռեժիսոր է եղել Chai-Khana ՀԿ-ում՝ չորս տարում ստեղծելով ինը կարճամետրաժ ֆիլմ:

Լրահոս
Վիլյամ Սարոյան. Հանճարը Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը Վահագն Մուղնեցյան. «Ժպտա, երկինք» Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին «Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Դալմայի այգու տարածքում 16-17 դդ քանդված գինու հնձանի վերաբերյալ Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է Ռուբեն Հովսեփյան. Նռներ Թադևոս Տոնոյան․ Հողերկպագու անձս Դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են Ամենահաջողակ դերասանուհիները Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը Ողորմության մասին Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ «Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում» Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր Վարդան Հակոբյան. Ապրում ենք՝ որպես հիշողությունը մեզնից առաջ ապրածների Նշան Պեշիկթաշլեան. Հայը Սբ. Կիպրիանոս Կարթագենացի. Գիր եկեղեցու միսնության մասին Սուրբ Հովհան Ոսկեբերան. Դատարկության եվ ճոխության մասին Գյումրու քաղաքապետարանը կաջակցի Իսահակյանի և Շիրազի անտիպ գրքերի տպագրությանը Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք Իրական հերոսն ու հաղթանակը Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին» «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Մոսկվայում կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն Պատվի պարտք Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին
website by Sargssyan