Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար

Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել, ըստ որի` կանաչ միջանցք է բացվելու այն զբոսաշրջիկների համար, որ ցանկանում են տեսնել Չեռնոբիլը: Զելենսկին վստահ է` նաև այդ տարածքով է պայմանավորված լինելու «նոր» Ուկրաինայի վերելքը:

«Չեռնոբիլը գիտական ու զբոսաշրջային կենտրոն կդառնա: Այն բաց կլինի բոլոր տեսակ ներդրումների համար», – հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986-ի ապրիլի 26-ին: Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի պայթյունի հետևանքով շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։

Նշենք, որ այն ամենախոշորն է ատոմային վթարների մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում