USD
EUR
RUB

Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին

 

Աղոթք

սնամեջ, ինչպես ցածր երգ մեռյալի ականջին
ինչպես գունատ մի կին անփույթ մեկնված հսկա վիրահատարանի սեղանին
գիշերվանից երեկոներից մերկ խոստովանություններից այն կողմ
սա իմ անտառն է՝ իմ չոր գիծը
ոչ ավելին քան սև բիծը հետքը բիբը
իմ լայն զարկերակը
կանաչ հավատքը
սա իմ անտառն է

ես քո
ոսկե ժամացույցների դուստրն եմ
պատռված օրացույցերի
կորած գաղտնագրերի ու հեռագրերի
ձեռքը կրակին մեկնող ու այրվող աղջիկը
սահման անցած սև կատվի պես երբ ողջ տեսանածն ու լսածը
այլևս բավական չէ

ժամանակի վանդակում
ես աղոթք եմ ասում խոտի ստվերին
լողավազանի եզրին տարուբերովող դանդաղ հեղուկին
բոլոր չծնված երեխաներին
ինքս ինձ վարժեցնողին
ինքս ինձ հետ ընտելացնողին
մարգագետիններին աղոթք

և քանզի քոնն է
և քանզի քոնն է կյանքը
քանզի քոնն է ամբողջ կեղծիքը
արքայությունն ու անզգայությունը տերևների
անտառի մերկ միսը ծառերը թռչունները
արգանդը ծիծաղը կրծքերը ճիչը ոսկորները
լեզուն քրտինքը ամբողջ մարսողությունը
սաղմոսներն ու խոստովանությունները լեզվի ծայրին
թույլ տուր մտածել խոտի
մտահոգվել անտառի
մեծ ու առեղվածային սրտի
այս ամբողջ
կանաչի մասին

- սրանում մարմին անցնող սարսուռ կա, - ասում ես դու, սիրելի՛ս,
բայց խոստանալ քեզ ավելին չեմ կարող
որովհետև կյանքն ինձ կապում է
բույսերի հիվանդության
խոտի ներքնակի՝
դրա ֆոսֆորե ստվերի հետ

և քանզի սա էր աչքը
սա էր զգացմունքը
սա էր հմայքը տագնապը որ
ցավ էր թմբկահարում

թույլ տուր աճել ծառերի ու մարդկանց միջև
թույլ տուր աճել մարդկանց ու իրերի միջև
թույլ տուր չքանալ դեմքերի ու վայրերի միջև

մինչև վերջ
ավերվել ավերվել
երբ բոլոր հիվանդությունները գան ու անցնեն
ամբողջ ժանգը
մեծն երաշտը կատվի թաթերով
միլիարդավոր փոքր կմախքների միջից ցուրտը
ամուլ փորձությունները
անծիր չորությունները գան ու անցնեն
այս կարճ նախաճաշն ու հետճաշը այդքան սիրված
ամբողջ տիղմը այս սառը խոսքը
մահվան չոր եղանակը…

ես ճեղքում եմ անտառի սիրտը
որպեսզի այնտեղ ապրեմ

այլ կերպ ՝
աղոթում մի աստծո, որ ծխամորճը ձեռքին
դռնից այն կողմ փակցնում էր իրեն
մենակ թողնել

* * *
ես` սերմի պարպում,
սնդիկ կամ
պայթուցիկ հեղուկ
դուրս եմ սահում որովայնից

քո մեջ
լսել եմ աճս.
ձգումն ու հավասարակշռումը,
անկումն ու հնազանդումը,
խզումն
ու տեղաշարժը

ճողվածք
ներդաշնակման մեջ
որպես հավերժ նյութ ծոր

չեմ հառնել
ապականության ոսկրերից,
ծխածաղկի մոխրից
կամ որևէ մուգ բանից
ինչպես ասում են

կորզեցիր հոսքի վիճակից

քո մեջ` թեք
անոթ ու երակ
կբարձրանամ,
ջղաձիգ հրճվելով
տարածություն կծակեմ,
սնամեջ կոկորդով
կուտեմ ընդերքդ

ես ինձ այս վիճակի համար էլ
փորձեցի

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին
website by Sargssyan