USD
EUR
RUB

Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցը ներառել է ավելի քան 60 շահառուների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, հունիսի 3-ին մեկնարկած ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամառային արձակուրդը լցնել կրթամշակութային բովանդակությամբ: Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներն անվճար հիմունքներով մասնակցում են ամառային դպրոցի կողմից առաջարկվող նկարչության, խեցեգործության, ուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին:

Ամռան ավարտին գրադարանում կկազմակերպվի նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես՝ խմբակ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ: Թեման Թումանյանի գրական ժառանգությունն է: Երեխաները նկարում, կավից պատրաստում են Թումանյանի հեքիաթների հերոսներին, իրենք են հայտվում այդ հեքիաթների կերպարներում՝ թատերական խմբակի շրջանակում մարմնավորելով այս կամ այն հերոսին:

Երեխաները խմբակներ են հաճախում մեծ սիրով ու հետաքրքությամբ: Սա փաստեցին բոլոր 5 խմբակների մանկավարժները: Ուլունքագործության խմբակի մանկավարժ Անուշ Այվազյանը երեխաներին հանձնարարել է հայկական խորհրդանիշների կրծքանշան պատրաստել. «Փորձում ենք կրծքանշան պատրաստել՝ ծիրան, դրոշ, անմոռուկ, նուռ: Երեխաները սիրով են աշխատում, հաճույքով լսում: Սա մանր աշխատանք է, որն ուշադրություն է պահանջում»,-ասաց նա:

8 տարեկան Նարեն ասում է, որ սիրում է ասեղնագործել. «Տանն ասեղնագործում եմ, մայրիկն է սովորեցրել: Ուզում եմ վարդեր ասեղնագործել և նվիրել իմ տատիկին»: 8 տարեկան Գաբրիելան դրոշ է պատրաստում. «Այս խմբակն ինձ տալիս է ճկունություն, արագ աշխատելու ու ձգտելու հմտություն»:

Նկարչության խմբակի ուսուցչուհի Թեհմինե Մայիլյանի խոսքով՝ նկարներից ու երեխաների դեմքից զգում է ուրախությունը: 11-ամյա Հայկը «Շունն ու կատուն» է նկարում: Ասում է՝ այստեղ գույներ ստանալ է սովորել: 14 -ամյա Գուրգենը վիշապ է նկարում: Նա հետաքրքրված է չինական դիցաբանությամբ:

Կավագործության ուսուցչուհի Արևիկ Արևշատյանը երեխաներին բացատրում է ինչպես աշխատել, թրծել կավը: 13-ամյա Մանյան մանկուց երազել է կավով աշխատելու մասին: «Ինձ շատ է հետաքրքրել, թե ինչպես են պատրաստում: Ամռան վերջին ցուցահանդեսն է, երջանկություն է, ես երազել եմ շատ ցուցահանդես լինի, մասնակցեմ»,-ասում է Մանյան:

11-ամյա Արթուրը «Շունն ու կատուն» է պատկերում: Նա կավով աշխատելու փորձ ունի: «Մենք սարի վրա կավ էինք հավաքում: Ընկերներով 5 ժամ սար էինք բարձրանում, կավ գտնում ու փորձում աշխատել նրանով»:

Տիկնիկագործության խմբակում, ըստ մանկավարժ Արմինե Արևշատյանի, 4 կարի տեսակ են սովորում, որպեսզի կարողանան տիկնիկ կարել:

Թատերական խմբակը ղեկավարում է դերասան Ստեփան Շահինյանը: Բեմադրում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթները: Երեխաները նշում են, որ բեմադրությունները շատ հետաքրքիր են անցնում: 8-ամյա Գագիկի մայրն ասում է, որ որդու հաճախելու ցանկությունը շատ մեծ է, նրան բեմը գրավում է: Որդին միջամտում է. «Դերասան եմ ուզում դառնալ»:

Ստեփան Շահինյանի խոսքով՝ անցած մեկուկես ամսում երեխաները շատ են փոխվել. «Նախկինում ավելի կաշկանդված էին, հիմա ավելի «հանդուգն» են: Ցանկացած թատերական խմբակ տարեք երեխայի, ով փակ է, կաշկանդված, որոշ ժամանակ անց դառնում են անկաշկանդ: Կարող է առաջնորդ չդառնան, բայց դառնան մեկը, ում կարծիքը թանկ է կողքինների համար»: Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն անցկացվում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan