USD
EUR
RUB

«Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընթերցասերներին է ներկայացվում երիտասարդ գրող Հաս Չախալյանի «Իմ ու իմ միջև» խորագրով առաջին գիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նախատեսված է Հաս Չախալյանի գրքի շնորհանդեսը: Հաս Չախալյանը ստեղծագործում է ինչպես չափածո այնպես էլ արձակ, սակայն «Իմ ու իմ միջև» գրքում տեղ են գտել նրա չափածո ստեղծագործությունները:

«Ես ստեղծագործում եմ 8 տարեկանից, սակայն գրքում տեղ են գտել վերջին տարիների ստեղծագործությունները: Ընտրությունը կատարել ենք խմբագիր Արմեն Ավանեսյանի հետ: Իմ ստեղծագործությունները երևացել են ոչ միայն էլեկտրոնային հարթակներում, այլև գրական մամուլում: Իմ գիրքը դրսից դիտակետ է դեպի մեր իրականություն»,-ասաց Հաս Չախալյանը:

«Իմ ու իմ միջև» գիրքն ունի «Երկիրն ու երկրիս», «Երևանյան էսքիզներ», «Գյուղ», «Արևելյան Էսքիզներ», «Ադամ», «Կին» և «Լռության էսքիզներ» բաժինները:

«Գրքում պատմում եմ իմ հոգեվիճակի մասին, ներկայացնում եմ ներսի ու դրսի աշխարհների, երազանքի, վախի, ցավի բախումը: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր անկյունը, որովհետև փորձել եմ գրքում դնելով իմը, իմ ապրածը, նաև ստեղծել միասնություն, տարածություն բոլորի համար»,-ասաց Հաս Չախալյանը:

Երիտասարդ գրողը վերջին մի քանի տարին գտնվում է Հայաստանից դուրս, բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Արևելյան Էսքիզներ» բաժնում տեղ գտած ստեղծագործությունները արտացոլում են այնտեղ ապրելու ընթացքում ստացած տպավորությունները:

«Ես կարողացել եմ ստանալ արևելյան մոտիվներով պատկերներ, փորձել եմ Արևելքի գեղեցկությունը ներկայացնել: Դուք կարող եք իմ ստեղծագործություններում անապատի պատկերներ գտել, ներկայացրել եմ կնոջ խոնարհությունն առ Աստված, ինչպես նաև անհնազանդությունը: Չէ որ կան կանայք ովքեր չեն ցանկանում կրել գլխաշորեր, կարծես սահմանափակում են տեսնում դրանում: Ահա իմ զգացածը, իմ տեսածը ներկայացրել եմ ստեղծագործություններով», - ասաց Հաս Չախալյանը:

Նա տարվա մեջ մեկ անգամ լինում է Հայաստանում, երկրում փոփոխությունները նրան տեսանել են: Չախալյանը հասարակության շրջանում զգացել է ավելի լավ տրամադրվածություն ապագայի հանդեպ, ավելի ազատ, անկաշկանդ մթնոլորտ:

Լրահոս
Ավետիք Իսահակյան. Մեղքի և զղջման երգեր Մեղ­քի վարձ­քը մահն է, բայց Աստ­ծո շնոր­հը` հա­վի­տե­նա­կան կյանք` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ձեռ­քով Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին «Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են» «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո» Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով Դանիել Վարուժան․ Անդապահը Գուրգեն Մհարի․ Հեքիաթ Վախճանվել Է կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան Ֆիլհարմոնիկի լեգեոներ երաժիշտների փառատոնն առաջինն է աշխարհում Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Գյումրիում Սուրբ Ղևոնդյան քահանաների վկայաբանություն Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը Նոր նշանակում «Մեկ օր Աբովենց տանը» Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը Հայաստան է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում Հովհաննես Թումանյան. Ալեք Դանիել Վարուժան․ Կակաչներ Նշվեց Տեառնընդառաջի տոնը Պարույր Սևակ․ Աշխարհ․․․Աշխարհ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին Հրանտ Թոխատյան. «Անընդհատ վարձով ապրելը դժվար է» Հայտնի են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակակիրների անունները Արդյո՞ք Աստված պատասխանում է մեր աղոթքներին Մաթևոսյանի 85-ամյակին նրա թանգարանը դեռևս չի գործում Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Ղազարոս Աղայանին նվիրված ցուցահանդես Տեառնընդառաջի քարոզ Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել Նոր ծրագ­րեր, նոր խն­դիր­ներ, նոր տնօ­րեն Թույլ մի՛ տվեք, որ լես­բի­նե­րի, գե­յե­րի, տրանս­գեն­դեր­նե­րի, պղ­ծա­սեր­նե­րի բա­նակ­նե­րը ձեր իսկ քվե­նե­րով իշ­խեն ձեր վրայ «Դրախտի դարպասը» կցուցադրվի նաև Կանադայում Ներկայացվել են Ալ. Հարությունյանի կամերային ստեղծագործությունները Ակսել Բակունց․ Աղոթք Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ Գարեգին Նժդեհ. Կյանքի օրենքը Լույսով ու հավատով՝ Տիրոջն ընդառաջ
website by Sargssyan