USD
EUR
RUB

Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Գրիգոր Լուսավորչի 12 հասցեում իր դռներն է բացել «Արվեստանոց» արտ-սրճարանը: Բոհեմական, գողտրիկ, անաղմուկ, չպարտադրող, բայց հյուրընկալ անկյուն է «Արվեստանոցը»: ՈՒշագրավ է «մենյուն»՝ ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, կինոդիտումներ և քննարկումներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ իրենց մեջ ՍԵՐ կրող վարպետների հետ։ Որպես առաջարկ ունեն նաև՝ երաժիշտ-խոհարարի պատրաստած ուտեստներ, Հայաստանում ծնված խմիչքներ, կղզիական համով բաներ և էլի չգիտեմ ինչեր։ Արվեստի մարդկանց յուրատեսակ հավաքատեղի է քաղաքի նորաբաց այս անկյունը: Արվեստի երեկոները բազմամարդ են: «Արվեստանոցի» հիմնադիր, նկարիչ, քանդակագործ ՆԱԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ արտ-սրճարանի դուռը բաց է բոլորի համար, անցորդները կարող են մտնել, սրճել, ծանոթանալ կամ չծանոթանալ արվեստագետին ու նրա աշխատանքին:

Ծանոթանում եմ արտ-սրճարանի առաջին ցուցադրությանը: Ռաֆայել Մանուկյան, Հովհաննես Գասպարյան, Անժելա Մարտիրոսյան, Գևորգ Սահակյան, Վանանդ Շիրազ, Նարեկ Պետրոսյան, Աննա Մկրտչյան, Նունե Վարդանյան, Արա Շահումյան… 35 արվեստագետի աշխատանքներ են ներկայացված՝ քանդակ, գեղանկարչություն, մանրանկարչություն, կոլաժ: Զրուցակիցս ասում է, որ հիմնականում ներկայացնելու են մեկ նկարչի մեկ աշխատանք:

Նաիրի Գրիգորյանը շուրջ 30 տարի ապրել և ստեղծագործել է Փարիզում: Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։ Մեկ տարի է ինչ վերադարձել է հայրենիք: Խորհրդանշական է, 2009-ին մոսկովյան «Վան Գոգ» պատկերասրահում իր անհատական ցուցահանդեսը վերնագրել է «Անառակ որդու վերադարձը»: 2010-ին Երևանում ներկայացել է «Վերադարձ» ցուցահանդեսով: Աշխատում է լևկաս տեխնիկայով: Թեմաները հիմնականում կրոնական են (նյութն է այդպես թելադրում), բայց ավելի ժամանակակից մոտեցումով: Նաիրի Գրգորյանը շարունակում է ստեղծագործել երևանյան իր արվեստանոցում: Արտ-սրճարանում նույնպես կարելի է հանդիպել նրա աշխատանքներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan