USD
EUR
RUB

Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրել էր հիշատակի համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի 75-ամյակին։ Աբգար Մուրադյանն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը։

Տասնամյակներ առաջ հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբի հիմնադրման առիթով հայտարարված մրցույթում մեծանուն Օհան Դուրյանը, լսելով դեռևս առաջին կուրսում սովորող Աբգար Մուրադյանի կատարումը, ասաց՝ առաջին կլարնետ։ Եվ այդպես՝ որպես առաջինը նա ապրեց ու ստեղծագործեց ամբողջ կյանքում։

Կլարնետահարի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ առաջին ջութակ, Սյուզի Երիցյան՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ)։

ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը նշում է, որ Աբգար Մուրադյանը մեր լավագույն կլարնետահարներից է։ Անցել է փայլուն դպրոց, ելույթ է ունեցել նվագախմբերի, անսամբլների կազմում, մենահամերգներով։ «Մենք հաճույք ենք ունեցել Աբգար Մուրադյանի հետ ոչ միայն Հայաստանում ելույթ ունենալու, այլև Ավստրիայում։ Գիտեք, որ Ավստրիան դասական երաժշտության օրրաններից է, որտեղ նա շատ բարձր տպավորություն թողեց թե՛ որպես կատարող-կլարնետահար, թե՛ որպես երաժիշտ։ Շատերից տարբերվում էր բարձր կուլտուրայով, ուներ բարձր տեխնիկական հնարավորություններ, իր ամբողջ էությամբ երաժշտության մարդ էր»,- ասում է Էդուարդ Թադևոսյանը։

Աբգար Մուրադյանի արվեստն այսօր շարունակում են նրա աշակերտները։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը 10 տարի աշակերտել է մեծ վարպետին։ Այժմ նա ուսանում է Եվրոպայում, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում, վարպետության դասեր է առել տարբեր մասնագետների մոտ։ Դավիթ Գյուլամիրյանը նկատում է, որ հայկական փողային արվեստը եվրոպականի հետ համեմատելիս հասկանում ենք, որ հայկական դպրոցը բնավ էլ չի զիջում, դրանք միմյանց փոխլրացնում են։

Եվ այստեղ իր մեծագույն ներդրումն է ունեցել Աբգար Մուրադյանը։ «Խստապահանջ էր որպես ուսուցիչ, բայց նաև շատ հեշտ էր աշխատել Աբգար Մուրադյանի հետ, քանի որ գիտեր՝ ինչ է ուզում ստանալ ամեն ուսանողից։ Յուրաքանչյուր ուսանողի յուրովի էր մոտենում. քամում էր բոլոր այն հնարավորությունները, որ թաքնված էին երաժշտի մեջ»,- ասում է Դավիթ Գյուլամիրյանը։

Աբգար Մուրադյանի որդին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նկատում է, որ մարդ ապրում է այնքան, որքան ապրում են իր ստեղծագործությունները, իր ելույթները։ «Համերգի ընթացքում տեղ գտած կատարումները մեզ կհիշեցնեն իր գործի մեծ վարպետին՝ Աբգար Մուրադյանին, որը կարողացավ մեր արվեստը ներկայացնել աշխարհում, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվագել համաշխարհային դասականների հետ մեկտեղ։ Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող աշակերտների բարձր կատարողական արվեստը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Աբգար Մուրադյանը կարողացել է մեծ ներդրում ունենալ իր մանկավարժական գործունեությամբ և կատարողական վարպետությամբ»,- ասում է Արմեն Մուրադյանը՝ նկատելով նաև, որ պատահական չէ ընտրված համերգի վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Նա հիշում է, որ ժամանակին հայրն էր իր ձեռքից բռնած՝ Կոմիտասի պանթեոնում պատմում մեր մեծերի, նրանց գործունեության մասին։ Իսկ այժմ ինքն է իր զավակներին փոխանցում այդ պատմությունները, մեր ժողովրդի փառավոր անցյալը։

Աբգար Մուրադյանի հիշատակին նվիրված երեկոյին ներկա էին մեծ երաժշտի ընկերները, հարազատները, աշակերտները, երաժշտասերներ։ Համերգային ծրագրում հնչեցին Յոհաննես Բրամսի, Շառլ-Մարի Վիդորի, Պակո դի Ռիվերայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan