ԳԱԿ-ն այսօր կազմակերպում է բացօթյա համերգ

ԳԱԿ-ն այսօր կազմակերպում է բացօթյա համերգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իր 10-ամյակի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) կազմակերպում է հատուկ բացօթյա համերգ, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և հրավիրյալ երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը, Միքայել Ոսկանյանը, Հայկ Պետրոսյանը և Անահիտ Շահբազյանը:

ԳԱԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկոյի ընթացքում կլինեն նաև ականավոր արվեստագետների և թանգարանային համայնքի հայտնի ներկայացուցիչների ուղերձներ, ովքեր կնշեն Հայաստանի մշակութային կյանքում ԳԱԿ-ի՝ տասնամյա և շարունակական ներդրումների արդյունքները:

«2019թ.-ը բացառիկ տարի է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որն ուղիղ տասը տարի առաջ իր դռները բացեց հանրության առջև: Ուրախ ենք մեր տասնամյակի առթիվ բոլորին հրավիրել Գաֆէսճեան քանդակների պարտեզում կայանալիք գալա համերգին: Սիրով սպասում ենք այս հրաշալի առիթը ձեզ հետ միասին տոնելուն», – նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Համերգը կկայանա ս.թ. հուլիսի 17-ին, ժ. 20:00-ին: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում