Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը:

Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը:

Մարգարեությունն Աստծուց ներշնչված պատգամ է, Նրա կողմից տրված շնորհ։ Աստվածաշունչն ասում է, որ մարգարեները «Աստծու կողմից են խոսել՝ Սուրբ Հոգուց ներշնչված»։ Հետևաբար մարգարեն նա է, ով Աստծուց պատգամ է ստանում և փոխանցում է ուրիշներին։ Նա Աստծո խոսնակն էր, մեկը, ով կարող էր ասել. «Այսպես է ասում Տերը»: Նրանք Աստծո կենդանի ձայնն էին Իսրայելում: Մարգարեների առաքելությունն էր քարոզել և ընտրյալ ժողովրդի մեջ հաստատուն պահել առ Աստված հավատքը և աստիճանաբար ճանապարհ պատրաստել դեպի Աստծո արքայությունը, որ պետք է իրականանար Մեսիայի գալուստով:

Մարգարեներին բացառիկ դեր էր վերապահված Հին կտակարանում: Նրանց խոսքն ու գործը որոշիչ նշանակություն է ունեցել Հին Կտակարանում:

Զաքարիան 12 փոքր մարգարեներից մեկն է, Նեեմի գրքում նա կոչվում է քահանայական տոհմի գլուխը: Նա և՛ քահանա էր, և՛ մարգարե: Երիտասարդ տարիքից մարգարեական շնորհ է ստացել:

Զաքարիա մարգարեի գիրքը բաղկացած է 14 գլուխներից և Աստվածաշնչում ամենամեծն է փոքր կոչված մարգարեների գրքերի մեջ: Նրա գրքում խոսվում է Փրկչի երկրային կյանքի վերջին օրերի, Տիրոջ՝ ավանակի վրա նստած Երուսաղեմ մուտքի, 30 արծաթով Նրա մատնության, Փրկչի խաչելության ժամանակ արևի խավարման մասին: Նա կանխատեսում է Հիսուսի խաչելությունը, գեղարդով խոցվելը և Իր աշակերտներից լլքվելը:

Զաքարիայի գիրքը կոչվում է նաև հույսի գիրք, քանի որ պատկերվում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում