USD
EUR
RUB

Հայոց իմաստակիր հնչյուններ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Հայոց այբուբենը շատերը ներկայացնում են որպես կատարյալ, իր մեջ սրբազան գաղտնիքներ ունեցող, որոշակի կոդեր պարունակող մի հրաշալի ամբողջություն: Եվ ամենեւին պատահական չէ, որ շատերը, անգամ ոչ մասնագետները, փորձում են հասկանալ այդ գաղտնիքներն ու կոդերը եւ այն ամենը, ինչը հայ գրերը դարձնում են կատարյալ, իդեալական մի կառուցվածք: Այդ փնտրտուքները եւ որոնումները, եթե նույնիսկ դրանցից շատերը անհիմն են, այնուամենայնիվ, կարող են քիչ կամ շատ օգտակար լինել՝ գիտական որեւէ լուրջ ուսումնասիրության համար: Հայ գրերի հետ առնչվող բազում հարցերի շուրջ մտորելով, աստիճանաբար ձեւավորվեց մի գաղափար, ըստ որի լեզվական ամեն մի հնչյուն եւ դրան համապատասխան գրաֆիկական պատկեր՝ տառը սկզբնապես արտահայտել է որոշակի իմաստ եւ դարձել է բառ: Այս գաղափարի ձեւավորմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հայերենում գործածվող որոշակի հնչյուններ ունեն բառային նշանակություն: Օրինակ, ՈՒ, Ց, Ի, Զ, Յ:

Բնականաբար, հարց է առաջանում, իսկ մյուս տառերը ինչո՞ւ չպետք է ունենան բառային նշանակություն: Բացի այդ, նշված գաղափարի ձեւավորմանը նպաստել են մի շարք ընդհանրական մեթոդներ, մասնավորապես՝ ա) մարդկության զարգացումը կրկնում է երեխայի զարգացումը, բ) ազգային լեզվի զարգացումը կրկնում է երեխայի խոսելու զարգացումը այնպես, ինչպես երեխան խոսել սովորելիս առաջին հերթին սովորում է արտասանել առանձին հնչյուններ, ապա՝ կարճ միավանկ բառերը եւ այլն: Կարծում ենք, պետք է հաշվի առնել նաեւ մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հանդիպող կենսական նշանակություն ունեցող առարկաներն ու երեւույթները: Ահա այդպիսի մտորումներն էլ հանգեցրին մի շարք ենթադրությունների:

Առաջին հնչյունը, որ գրավեց իմ ուշադրությունը, հայերեն «Ծ»-ն է: Մի շարք բառեր, ինչպիսիք են ծին, ծիլ, ծիծ, ծոց, ծով, ծառ, բերեցին այն ենթադրությանը, որ «Ծ» հնչյունը նշանակում է «կյանք»: Մյուս հնչյունը, որ ինչպես հայտնի է ամենահաճախն է օգտագործվում, «Ա»-ն է, որն ամենայն հավանականությամբ նշանակում է «սկիզբ», «նախասկիզբ», «ամեն ինչից առաջ», «նախորդող» իմաստով: Նշված երկու հնչյունների միասնությունը՝ «ԱԾ», որ միջնադարյան ձեռագրերում եւ արձանագրություններում «Աստված» բառի համառոտագրումն է (հապավումը), թվում է, թե համոզում է, որ իսկապես, «Ա» եւ «Ծ» հնչյունների՝ վերը նշված իմաստները, միանգամայն համահունչ է «Աստված» բառին եւ նշանակում է «նախակյանք»՝ «կյանքից առաջ» կամ «կյանքին նախորդող»:

Հաջորդ հնչյունը «Ր»-ն, որն ըստ հնդեվրոպական նախալեզվում տրվող նշանակության՝ նշանակում է «այր», իսկ «ԱՐ»-ը հետեւաբար նշանակում է «արական նախասկիզբ», ինչը միանգամայն հասկանալի է, քանզի վաղ հնադարում տղամարդկային հատկությունները, առաջին հերթին ֆիզիկական ուժը, ապահովում էին մարդու կենսագոյությունը եւ այդ պատճառով դրան տրվում էր այդպիսի կարեւորություն: Այդ մասին են վկայում «ԱՐ» մասնիկով բառերը:

«Գ» հնչյունն ունի «գութ» իմաստը, այսինքն՝ առանց աստվածային ողորմածության ոչինչ չի տրվում: «Դ» հնչյունն արտահայտում է «դուռ» իմաստը, իբրեւ Աստծո ճանապարհ դեպի Աստծո դուռ կամ աստվածային հույս:

Այս կերպ մտածելով, կարելի է ենթադրել, որ հայերեն հնչյունները ունեն հետեւյալ իմաստները.

Ա – սկիզբ, նախահիմք Ճ – ճուտ

Բ – բար (պտուղ), բարի Մ – մարդ

Գ – գութ, աստվածային ողորմածություն Տ – տուն, տեղ, տուն-տեղ

Դ – դուռ, Աստծո դուռ Շ – շուտ, ուշ

Ն – նոր Ե – եզր

Կ – կին Ք – քար

Ջ – ջուր Ղ – աղ

Վ – վերջ Զ – զեն

Հ – հող, գուցե նաեւ՝ հուր Չ – ոչ, հեչ, չէ

Լ- լույս, լի (այն, ինչը լույսով է) Ժ – ժամ

Ս – սուրբ (մաքուր, անարատ իմաստով) Ծ – կյանք

Ձ – ձու, ձագ

Կարծում եմ նաեւ, որ չպետք է բացառել, որ այս կամ այն հնչյունը կարող է ունենալ մեկից ավելի իմաստներ:

Հետաքրքիր է, որ այս տեսակետից շատ բառեր ստանում են որոշակի ստուգաբանություն (օրինակ՝ մահ-մարդը հող է դառնում, մանուկ-նոր մարդ, ծիծաղ-կյանքի աղ, կուրծ-կնոջ տված կյանք, բան-նոր բար (պտուղ), բարիք եւ այլն): Հասկանալի է, որ բոլոր այս ենթադրություններն ունեն լեզվաբանական լուրջ հետազոտության կարիք, առանց որի դրանք կմնան զուտ դատարկ, անհիմն ենթադրություն:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ եթե նշված գաղափարը հանկարծ հիմնավորվի, ապա այդ դեպքում այբուբենի տառերի կոնկրետ հերթագայությունը, ինչը, որքան տեղյակ եմ, բացատրություն չունի, կդառնա արդեն բացատրելի ու հասկանալի եւ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի հասկանալ մեր նախնիների աշխարհըմբռնումը եւ աշխարհընկալումը: Օրինակ, Ա-Բ-Գ-Դ տառերի հենց այսպիսի հերթագայությունը որոշակի աշխարհընկալման դրսեւորում է: Բացի այդ, կարծում եմ, այդ հանգամանքը կնպաստի նաեւ տառերի (հնչյունների) անվանումների (ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ…) բացահայտմանը, որը նույնպես բացատրություն չունի:

Ցանկանում եմ հայցել լեզվաբանների ներողամտությունը իմ ենթադրությունների համար եւ անկեղծ շնորհակալությունս հայտնել լեզվաբաններ Ա. Գիլոյանին եւ հատկապես բանասիրության թեկնածու Ն. Դիլբարյանին, առանց որոնց աջակցության եւ խորհուրդների սույն հոդվածը չէր գրվի: Հոդվածում առկա բոլոր լեզվական ու լեզվաբանական սխալներն ու անճշտությունները միայն իմն են:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan