USD
EUR
RUB

Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ

 

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
- Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն:
- Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր...

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
Մարմինս անշարժ, այլ հոգիով խորասույզ,
Անցյալին ծոց կ'ապրեմ մշուշը Մուշի,
Կը թափառեմ Արաբկիրի և Ակնի
Ամայքներում, կամ բարձունքը Բյուրակնի,
Դեռ կ'երազեմ, դեռ տաճար մը կը կանգնի
Կիսակործան: Պատրանքներով վշտասույզ,
Կը կարծեմ թե մեր դրախտագեղ Մալաթիան
Ու Կիլիկիան՝ արծիվբույնը Հայության,
Ազատության դրոշին տակ Վահագնի
Հին անցյալի զենն ու զրահ կը հագնի...

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
- Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Հայուն արևն է նկարեր իրենց գույն...
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Խորհրդային ու քաղցրահամ հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն,
Արշալույսներ բերին անհուն ու անծիր...
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր...

Ձեզ երանի՜, խնձորենիք Շիրակի,
Որ ճյուղերնիդ Մայր Արաքսի երգերով
Կը դողդղա և արմատնիդ շեշտակի
Հայ գյուղացվույն սուրբ քրտինքին կը մակի:
Արագածին ու Մասիսին հով, զեփյուռ
Կը փայփային ձեր ծաղկըներ սիրասփյուռ,
Եվ անոնցմով ազատատենչ հայորդին
Նարոտ կապե հայ կույսերու ճակատին:

Միտքս կուգա մի այլ աղվոր բուրաստան.
Դրախտի գետ Արածանին ուր կ'երգեր,
Խնձորենիք ծաղկըներով բյուրազան,
Կը կարծեինք թե իրական երկինքն էր...
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր...

Գիտեմ ինչո՛ւ ղրկեցիր...
- Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր...
Հայուն արևն է նկարեր իրենց գույն,
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Բանաստեղծը ճակատը մակ, սլացող,
Կը սևեռի իր հույսերուն ացյալին,
Արևելքեն կարմիր շողեր կը փայլին...
- Մղձավանջը ու մռայլը դադրին թող,
- Մայր, զավակներդ կարոտովդ կը մաշին...
...Եվ աչքերես հուշիկ-հուշիկ կը կաթին
Խնձորներուդ կարմիրին վրա
Ուր նոր երազ մը կ'երերա,
Պանդուխտներուն արցունքները իբրև ցող...

Լրահոս
Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում
website by Sargssyan