USD
EUR
RUB

Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկում, հուլիսի 19-ին ազդարարեց գործունեության մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում` նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծելու տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

«Հուսամ`այս կենտրոնը մեծ նպաստ կբերի մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու փրկությանը: Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է տարիներ առաջ, իսկ հիմա անհրաժեշտ է գործնական քայլերի դիմել»,-կենտրոնի գործունեության մեկնարկն ազդարարող հանդիսավոր բացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին նախանձախնդրության, Հայաստանի հանդեպ սիրո համար: «Վստահ եմ, որ իտալական դպրոցը մեծ օգտակարություն կունենա մեզ համար»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

Դեսպանն առաջին հերթին ընդգծեց, որ սա տարածաշրջանային կենտրոն է, որը կստեղծի համագործակցություն երկու երկրների միջև: «Կենտրոնի ջանքերով վերականգնվելու են պատմամշակութային կոթողները, ինչը կարող է բերել երկրում զբոսաշրջության զարգացմանը, դա էլ կարող է տնտեսական աճի հանգեցնել: Գիտության, արվեստի, զբոսաշրջության ու տնտեսության շնորհիվ ստեղծվելու են նոր աշխատատեղեր, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության կարևոր մասն է»,-շեշտեց Վինչենցո դել Մոնակոն:

Դեսպանը խոստովանեց, որ, հայկական մշակույթն էլ է իրենը համարում: «Բոլոր մշակութային կոթողները, որոնք արժեք ունեն ամբողջ աշխարհում, պատկանում են համայն մարդկությանը: Մեզանից շատերը հաջողակ են, քանի որ անձամբ տեսել են բազմաթիվ արժեքավոր կոթողներ: Կաշխատենք, որ բոլորը ճանաչեն դրանք և, ինչու չէ, նաև տեսնեն», - եզրափակեց նա:

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում` Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների նախագահների մասնակցությամբ:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan