Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»

Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Հուլիսի 23-26-ը ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի կունենա «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը: Փառատոնն իրականացվում է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Ստորև ներկայացնում ենք «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնի» 4 օրերի համառոտ նկարագիրը.

«Մշակութային օր»
Հուլիսի 23-ին՝ժամը 14:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կբացվի ցուցահանդես-վաճառք (կշարունակվի մինչևհուլիսի 26-ը), որտեղ կցուցադրվեն Բերդհամայնքի երիտասարդ մշակութային գործիչների, ինչպես նաև համայնքի տարբեր մշակութային խմբակների աշխատանքները:

«Կրթության օր»
Հուլիսի 24-ին՝ժամը 11:00-ից, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա բաց դաս՝ կառավարման և զարգացման խորհրդատուԿարեն Սարգսյանի դասախոսությամբ:

«Սպորտային օր»
Հուլիսի 25-ին՝ժամը 10:00-ին, կմեկնարկի վազքի մրցույթ: Վազքուղին կձգվի Բերդքաղաքի պատմական Կածարաթ տեղանքից մինչև Տավուշ բերդ:

«Գալահամերգ»
Հուլիսի 26-ին, ժամը 18:00-ից Բերդի համայնքապետարանի շենքի հարակից հրապարակում տեղի կունենա փառատոնի ամփոփում և համերգային ծրագիր, որին կմասնակցեն սիրված և ճանաչված երգիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում