Սիլվա Կապուտիկյան․ Երգ մեր քարերի մասին

Սիլվա Կապուտիկյան․ Երգ մեր քարերի մասին

Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր:
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ,
Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր.
Սուգերով լի քարեր ու սևաքանդակ:
Ավերների միջին, արյունների միջին,
Երբ կերտել ենք համառ ու փնտրել ձեզ,
Դուք եք եղել թարգման մեր սևակնած սրտին.
Դուք եք եղել հարմար բախտին մեր սև:
Օ, խաչքարեր տխուր՝ շիրիմներին քաշված
Դուք ծնկաչոք հայի աղոթքներից մաշված,
Դուք մումերի մրից սև՜ կրկնակի:
Մինչ խորքերում հողի քարեր կային վառման,
Քարեր կային զվարթ, հազարագույն,
Մոզիրներում թաղված անթեղների նման,
Սրտերի մեջ փակված հույսի հանգույն…
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասքամանի՜ քարեր, ծաղիկների,
Դուք՝ խնդություն, պահված հողերի տակ դարեր,
Դուք՝ գետնի տակ սանձած կար՜տ կյանքի,
Դուրս եք հորդել հիմա մեր դարավոր սրտից,
ճեղքած մռայլը հին՝ եղել եք վեր,
Սյուն- սյուն շատրվանել հողի խորունկ շերտից.
Կամար- կամար շուքով ծիածանվել
Ծաղիկների՜ գույնի, ծաղիկների՜ նման,
Բարի ժպտում եք դուք լույսի՛ն, մարդո՛ւն,
Ո՞ր հողի տակ ուրիշ կյանք ու գույն կա այսքան
Դարերը հուն չգտած ուրախություն:
Հավատում եմ հոգով բախտին ժողովրդիս,
Նրա աստղը պիտի պայծառ փայլի այսպես,
Այնքան խորո՜ւնկ նա նրա խինդը հորդի,
Որ դուք իսպառ ելնեք արևերես:
Որ դուք ձեր քարակոփ հայերենով անմեռ,
Լլիվր ձայնո՛վ հաստեք հավերժը մեր կյանքի.
Օ՜, ցիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասամանի քարեր, ձնծաղիկի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում